Ընդդիմադիր պատգամավորները տարբեր հանցագործությունների համար կալանավորված իրենց ցուցակի գործընկերների նկարները դաջում էին շապիկներին, իսկ այսօր զոհված զինվորների նկարները շպրտել են Առողջապահության նախարարի ուղղությամբ:
Մի տեղ հանդիպեցի, որ Գեղամ Մանուկյանն արդարանում է, թե տղերքի լուսանկարները չեն, այլ մասունքներինն են:
Ավելի վատ, պարոնայք, ավելի վատ!!!
Դուք «քաղաքական իմպոտենտներ» եք՝ սպառված, մաշված ու պիտանելիության ժամկետն անցած:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։