ԱՄՆ-ում ևս կա մարգինալ մի խումբ, ինչպես այսօր Հայաստանի փողոցներում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատր Զարեհ Սինանյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած միջադեպին:
Սինանյանի խոսքով` Հայ դատ-Հիքմեթ Հաջիև տանդեմ է, այդ մարդիկ միասնական ճակատ են ձևավորել ընդդեմ պետության. «Այդ կրկեսը սարքեցին, կրկեսի դերակատարներին դուրս են հանել սրահից, որից հետո շարունակվել է հանդիպումը: Կալիֆորնիայում «Գինի լից» երգելը հայանպաստ գործ չէ ու հայրենասիրության հետ կապ չունի: «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» տխմար հարց է, որը առնչություն չունի հայրենասիրության հետ: Սփյուռքը առողջ է, մի քանի մարգինալների տխմար գործունեության վրա չպետք է կենտրոնանալ»: