ՌԴ ցանկությունն է Հայաստանից որքան հնարավոր է շատ բան կորզել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Քաղաքագետը վերջին զարգացումներից լավ սպասումներ չունի․ «Իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են, ով է ավելի պրոռուս: Լավ կլիներ Հայաստանում կողմնորոշումների բախում լիներ, ոչ թե մրցեին: Հայաստանի համար այս իրավիճակը ձեռնտու չէ: Այսօր Հայաստանում կատարվողը չի նպաստում մեր ինքնիշխանության մակարդակին: Կարելի է հակաթուրքական գործունեությամբ զբաղվել, բայց չլինել պրոռուս»:
Հովհաննիսյանը կարծում է, որ ծագումով ռուսահայ օլիգարխիան փնտրում է հնարավորություն թեթևացնել արևմտյան սանկցիաները․ «Երբ ռուսահայ օլիգարխների կապիտալին ինչ-որ բան սպառնում է, իրենց հայրենասիրության աստիճանը կտրուկ բարձրանում է»: