Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Խորհրդարանական ընդդիմության տհաճ, թե հաճելի անակնկալը Լավրովին

Խորհրդարանական ընդդիմության արտախորհրդարանական շարժման խոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ հունիսի 9-ի առավոտյան 9-ին հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում՝ ՌԴ արտգործնախարար Լավրովին ասելու համար, որ «փակ դռների հետևում» բանակցող Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին և նրա շահերն ու օրակարգը և չունի մանդատ: Ընդդիմությունն ընտրել է ՌԴ արտգործնախարար Լավրովին դիմավորելու բավականին օրիգինալ ձև, և ընդ որում՝ անակնկալ: Իսկ անակնկալն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը փաստորեն հայտարարում է, որ թե ՌԴ արտգործնախարար Լավրովը, թե ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, թե անձամբ ՌԴ նախագահ Պուտինը՝ «փակ դռների հետևում» բանակցում են ընդդեմ հայ ժողովրդի, արդեն տևական ժամանակ:

Բանն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փակ դռների հետևում» բանակցում է նույն Լավրովի, Օվերչուկի, և վերջապես՝ Պուտինի հետ, որի հետ հանդիպել է մի քանի անգամ՝ այդ թվում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով, քննարկել հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան հարցի կարգավորման տարբերակներ, ապրիլի 19-ին օրինակ արել համատեղ հայտարարություն, որում նշվել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը, նշվել է Մինսկի խմբի համանախագահության փորձի և հնարավորությունների կիրառման անհրաժեշտությունը: Փաստորեն ստացվում է, որ այդ ամենը «փակ դռների հետևում» տեղի ունեցող գործընթաց է, որը կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ: Ու, քանի որ Նիկոլ Փաշինյանը այդ գործընթացում մենակ չէ, այլ, ինչպես նկատեցինք՝ ՌԴ քաղաքական ղեկավարության հետ, ստացվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ՌԴ քաղաքական ղեկավարությանը և անձամբ նախագահ Պուտինին մեղադրում է հայ ժողովրդի շահերի և օրակարգի դեմ գործելու համար:

Սա իսկապես անակնկալ է, որովհետև քչերը կսպասեին, որ խորհրդարանական ընդդիմությունը կհամարձակվեր այդպիսի գործնականում բաց ու թափանցիկ մեղադրանք հնչեցնել Պուտինի և Լավրովի հասցեին: Իսկ, եթե այդուհանդերձ դա մեղադրանք չէ, ապա այդ դեպքում պարզապես ստացվում է, որ Հայաստանի ընդդիմությունը ՌԴ նախագահին և արտգործնախարարին հղում է մեկ այլ ազդակ, այն է՝ պարտադրեք Նիկոլ Փաշինյանին ձեզ համար ցանկալին, իսկ մենք կապահովենք, որ դրա համար պատասխանատվությունը լինի ոչ թե ՌԴ, այլ Նիկոլ Փաշինյանի վրա: Եթե Լավրովին «դիմավորելու» տրամաբանության տողատակում դա է, ոչ թե մեղադրանքը ՌԴ հասցեին, ապա ըստ երևույթին ակնկալիքն էլ այն է, որ Մոսկվան ի վերջո այդ հարցերն էլ լուծելուց և իր համար ցանկալին պատերազմում ստանալուց հետո նաև դիվանագիտական-քաղաքական գործընթացում ապահովելով, ի վերջո վարձահատույց կլինի և կօգնի խորհրդարանական ընդդիմությանը գալ իշխանության: Շատ դժվար է դիտարկել Լավրովին դիմավորելու «պլանի» որևէ այլ մոտիվ՝ կամ-կամ: Երրորդ տարբերակն այն կլիներ, որ խորհրդարանական ընդդիմությունը ուղիղ, բաց տեքստով հայտարարեր՝ զուգորդված բողոքի ակցիայով, որ չի ճանաչում և մերժում է ՌԴ միջնորդությամբ եռակողմ գործընթացի որևէ պայմանավորվածություն և իշխանություն լինելու պարագայում առաջին գործը համարելու է այդ պայմանավորվածությունները չեղարկելը, իսկ մինչ այդ՝ դրանց ամեն գնով խանգարելը: Դա կլիներ քաղաքականություն, այլապես ստացվում է, որ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հավաքվելու են Ռուսաստանին քարտ-բլանշ տալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում