Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայկական երկու կարևոր կառույց և «հողանցվող» ահռելի էներգիա

Չկա զարմանալի ոչինչ, որ Դաշնակցությունը կարող է Սփյուռքում բողոքի ակցիա անել ոչ թե Վաշինգտոն այցելող ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, այլ Հայաստանի, ինչպես օրինակ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի դեմ, կամ հետապնդել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանին, փորձել ԱՄՆ ու Եվրոպայի այլ քաղաքներում հետապնդել Հայաստանի այլ պաշտոնյաների:

Բանն այն է, որ Դաշնակցությունը լինելով դարից ավելի պատմություն ունեցող ազգային քաղաքական միավորում, իր պատմության ահռելի մասը անցկացրել է առանց պետության, գործել է այլ պետություններում, ինչի հետևանքը թերևս այն է, որ կառույցի համար հայկական պետականություն կա՝ եթե Դաշնակցությունը այդ պետականության իշխանության մաս է, իսկ եթե ոչ՝ ապա պետականությունը չունի արժեք և ըստ այդմ՝ համարժեք վերաբերմունք: Ընդ որում, նաև հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ Սերժ Սարգսյանն օրինակ չունենալով ՀՅԴ հետ կոալիցիայի կարիք, այդուհանդերձ գնաց այդ քայլին՝ ընդամենը սփյուռքում ՀՅԴ հակառակորդ չունենալու համար:

Ռոբերտ Քոչարյանի պարագայում իհարկե ՀՅԴ հետ գործակցությունն ուներ շատ ավելի ընդգրկուն, խորքային մոտիվներ: Դաշնակցությունը գաղափարախոսական և կառուցվածքային առումով հայ ժողովրդի կարևորագույն կառույցներից մեկն է, ինչպես օրինակ նաև Հայ Առաքելական եկեղեցին: Իհարկե երկու ինստիտուտները նույնական չեն, սակայն համեմատելի են հենց այն իմաստով, որ պատմական ընթացքի բերումով երկուսն էլ պետության զգացումն ու գաղափարը նույնացնում են անմիջականորեն իրենց կարգավիճակին, դրանով պայմանավորելով վերաբերմունքը պետության, պետական քաղաքականության, նաև երբեմն պետական արարողակարգերի հանդեպ: Երկու կարևորագույն, յուրահատուկ թե ցանցային-կառուցվածքային, թե նաև բովանդակային-գաղափարախոսական-արժեհամակարգային կարևոր կառույցներ, որոնք սակայն հայ ժողովրդի համար գերակա կառույցը՝ հայկական պետությունը, ընկալում են բացառապես սեփական կոնյուկտուրայի պրիզմայով անցկացնելով: Եթե չանցավ՝ ուրեմն չկա համարժեք ընկալում, ինչի հետևանքով էլ ձևավորվում են ընդվզման տարբեր դրսևորումներ: Սակայն գլխավոր խնդիրը իհարկե դրանք չեն, այլ այն, որ երկու կառույցը ներառելով անկեղծ նվիրյալների համահայկական ահռելի ներուժ՝ մի շարք իմաստներով, այդ ինստիուտների «էլիտաների» վերոնշյալ «պատմա-քաղաքական հոգեբանության» հետևանքով փաստացի «հողանցում» են այդ հսկայական էներգիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում