Արեւմուտքը փորձում Է Ռուսաստանի համար ձեռակերտ դեֆոլտ կազմակերպել. օբյեկտիվորեն՝ բացարձակապես ոչ մի հիմք չկա դրա համար: Այդ մասին, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Արեւմուտքը, իսկապես, (Ռուսաստանին) մղում Է դեֆոլտի, բայց (այստեղ հարկավոր Է անընդհատ վերապահումներ անել) արհեստական դեֆոլտի: Դա ձեռակերտ դեֆոլտ Է, որովհետեւ դեֆոլտի համար ոչ մի հիմք չկա Ռուսաստանի Դաշնությունում, ընդ որում՝ բացարձակապես»,-ասել Է Պեսկովը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես պատժամիջոցների պայմաններում օգտագործել սխեման ռուսաստանյան գազի դիմաց վճարումների համար, Պեսկովն ասել Է, որ այդ հարցը պետք Է տալ ֆինանսների նախարարությանը:
«Բայց ինչ վերաբերում Է վճարումների մեխանիկային, այդուհանդերձ, ավելի լավ Է մեր ֆինանսների նախարարությունում ճշտել»,-ասել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: