Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեքշաբթի օրը՝ հունիսի 7-ին, պետական այցով կուղեւորվի Իտալիա: Այդ մասին, հաղորդել Է պետության ղեկավարի վարչակազմը: Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Վրաստանի նախագահի հանդիպման պաշտոնական արարողությունը կկայանա Հռոմի նշանավոր Կվիրինալյան պալատում` հանրապետության նախագահի երեք պաշտոնական նստավայրերից մեկում:
Այցի շրջանակներում պլանավորված են Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումները Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, վարչապետ Մարիո Դրագիի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբեթ Ալբերտի-Կազելատիի, պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքագլուխ Ռոբերտո Գուալտիերիի հետ: Իտալացի իր գործընկերների հետ հանդիպումից հետո նախագահները հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով: Վրաստանը եւ Իտալիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի մայիսի 11-ին: Իտալիան առաջին երկրներից մեկն Է, որը ճանաչել Է Վրաստանի անկախությունը, հաղորդել Է Sputnik-ը: