Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

«Ժամանակն է, որ ռուս խաղաղապահներն Արցախում համալրվեն միջազգային ուժերով, ամենագրավիչ կազմը բաղկացած կլինի՝ շվեդներից, ֆիններից և դանիացիներից»

Շվեդ լրագրող ու հետազոտող Ռասմուս Քանբեքը, ով վերջին շաբաթների ընթացքում մի քանի կարևոր հետաքննություններ էր հեղինակել Շվեդիայի արտգործնախարարության ու ադրբեջանական հայտնի լոբբիստ Սվանտե Կորնելի միջև կապերի մասին, նոր հոդված է հրապարակել, որի մեջ ներկայացնում է մանրամասներ իր մոտ հայտնված մի շարք պաշտոնական փաստաթղթերից: Այդ փաստաթղթերը թույլ են տալիս հասկանալ, թե ինչ տրամադրություններ էին տիրում միջնորդների մոտ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերջին փուլում ու պատերազմի ավարտից հետո:

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը գրում է, որ հոդվածի ամենահետաքրքրական պահը կապված է խաղաղապահների խնդրի հետ: Պարզվում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը 2020 թվականի նոյեմբերի 2-ին շվեդների հետ զրույցում իրոք բարձրացրել է Լեռնային Ղարաբաղ սկանդինավյան խաղաղապահ առաքելություն ուղարկելու (որպես հակակշիռ ռուս խաղաղապահ առաքելությանը) կամ ապագայում դրա տեսական հնարավորության հարցը: Շվեդները մերժել են այդ առաջարկը` նշելով, որ նրանք ոչ թե չեզոք երկիր են, այլ` non-aligned.

«Հելսինկյան նախաձեռնություն 92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը մեզ հետ զրույցում առաջինն է բարձրացրել Արցախում ռուս խաղաղապահների հետ միասին սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտությունը: Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռուսական օկուպացիոն զորքերի անբաժան ներկայության դարաշրջանը, որին ըստ մեր զրուցակցի,  ռուսները չգիտես ինչու սիրում են անվանել «խաղաղապահ կոնտինգենտ», մոտենում է իր տրամաբանական ավարտին․ « Արցախի տարածքում ռուսական զորքերի ներկայությունը հակասում է միջազգային իրավունքին, հետևաբար՝ բացարձակապես ոչ լեգիտիմ է, եթե հաշվի առնենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի երեք առաջնորդների հայտարարությունը» հայտնի թղթի կտորը։ 2020 թվականի նոյեմբերին համաշխարհային հանրությունը, որը գտնվում էր կորոնավիրուսի սահմանափակումների մեջ, չէր կարող ենթադրել, որ Ռուսաստանը կարող է կոպտորեն խախտել միջազգային իրավունքը նման ձևով և իր զորքերը ուղարկել Ղարաբաղ՝ միևնույն ժամանակ լիովին բացառելով միջկառավարական կառույցների հնարավորությունը՝ համապատասխան միջազգային խաղաղապահություն ներդնելու համար»։

Նման քայլն, ըստ Օհանջանյանի, հաստատեց Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև գործարքի վարկածը, և ավելին՝ այն, որ հենց Ռուսաստանն է սանձազերծել 44-օրյա մուտքը․ «Ինչո՞ւ։ Ուկրաինական այսօրվա իրադարձությունները Ռուսաստանի նման քայլի պատասխանը տալիս են։ Ռուսաստանը  փորձարկեց համաշխարհային հանրության կամքը… Սակայն Ռուսաստանը սխալ հաշվարկեց՝ դառնալով համաշխարհային հանրությունից վտարված «իզգոյ»՝ իրական ֆաշիզմի սեփական գաղափարախոսությամբ։ Հենց ժամանակակից պայմանները և  նոր օրակարգն են  ստիպում  միջազգային միջկառավարական կազմակերպություններին նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունն ու անբաժան գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղում։ Եկել է ժամանակը, որ ռուսական օկուպացիոն ուժերը համալրվեն միջազգային խաղաղապահ զորակազմով»։

Իսկ խաղաղապահների ամենագրավիչ կազմն, իրավապաշտպանի խոսքերով, կարող է բաղկացած լինել շվեդներից, ֆիններից և դանիացիներից։․ «Եվ սա կարող է դառնալ առաջին խաղաղապահ առաքելություններից մեկը՝ նրանց  ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո։ Կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա, և Ռուսաստանը ստիպված կլինի համաձայնել, քանի որ մենք Ղարաբաղում կստիպենք նրան դա անել, որպեսզի վերջ դնենք մեր երկրում  նրա  խուլիգանական պահվածքին։ Ընդհանրապես, ես հիմա ավելի շատ հակված եմ հավատալու, որ փոխված աշխարհն ավելի վճռական կլինի բոլոր հակամարտությունները լուծելու հարցում։ Ուկրաինայի խնդիրը չի կարող լուծվել առանց ԼՂ հիմնախնդրի լուծման, անհնար կլինի խոսել արդարության մասին՝ առանց լուծելու մեր խնդիրը՝ մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի շրջանակներում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում