Վրաստանի կառավարությունը ընդդեմ հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել՝ իշխանության ճյուղերի իրավունքներն ու լիազորությունները հստակեցնելու խնդրանքով։ Այս մասին ասվում է կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում։
ՍԴ դիմելու պատճառն, ըստ նրա, եղել է կառավարության առաջարկով մի շարք երկրներում դեսպաններ նշանակելուց նախագահի հրաժարումը։ Ըստ նախարարների կաբինետի՝ դեսպանների նշանակումը և նրանց պաշտոնանկությունը չի մտնում Վրաստանի նախագահի սահմանադրական լիազորությունների մեջ։ «…Վրաստանի կառավարությունը սահմանադրական հայցով պարզաբանումներ է պահանջում՝ Վրաստանի նախագահի և կառավարության միջև իրավունքների և լիազորությունների սահմանազատման վերաբերյալ՝ կապված Վրաստանի դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների նշանակման հետ»,- ասել է Ջավելիձեն: