Ամերիկյան ֆուտբոլի 27-ամյա երկրպագուն «Չիկագո-Բերս»-«Ֆիլադելֆիա-Իգլս» խաղի ժամանակ վայր է ընկել 6 մետր բարձրության տրիբունայից և մահացու վնասվածքներ ստացել: Երկրպագուին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Ականատեսների վկայությամբ, երիտասարդը վազել է դեպի մարզադաշտի բարձր հարթության վրա գտնվող բազրիքն ու նետվել այնտեղից (CNN): Վերջին օրերին սա արդեն երկրորդ մահացու դեպքն է ամերիկյան սպորտի ասպարեզում։ Նոյեմբերի 21-ին «Լոս Անջելես Լեյկերս»-«Գոլդեն Սթեյթ Ուորրիորս» հանդիպման ժամանակ տրիբունայից ցած էր ընկել երկամյա երեխան: