Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Դրա ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները։ Այս նիստին, սպասելիորեն, ներկա է լինելու նաև ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որն ի դեպ, ռուսական արտաքին քաղաքականության, պաշտպանության ու անվտանգության ճարտարապետներից մեկն է, խոշոր հաշվով՝ մեկը, որին գլուխը կախ լսում ու և որի հետ հաշվի է նստում ինքը՝ Վլադիմիր Պուտինը։ Ինչի է ձգտում Ռուսաստանը, թեման «Առաջին լրատվական»-ը քննարկել է քաղաքագետ Ալեքսանդր Մալաշենկոյի հետ՝ կապ հաստատելով Մոսկվա։