Լարսը դարպաս է և Հայաստանի, և Վրաստանի, ինչպես նաև Թուրքիայի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության նախագահ Գագիկ Աղաջանյանը:
Աղաջանյանի խոսքով` երկաթուղային վագոնը երբեք այլընտրանք չէ Լարսին. «Լարսը պետք է աշխատի, դա մեզ համար անբեկանելի ճանապարհ է»:
Բացի այդ ըստ Աղաջանյանի` նախատեսված չէ, որ Լարսով հինգ հարյուրից ավել մեքենա անցնի:
Լաստանավը այլընտրանք է, բայց այս փուլում հնարավոր չէ, նշում է Աղաջանյանը և ավելացնում. «Լաստանավը այնպիսի մարդկանց վերահսկողության ներքո է, որը չի երաշխավորում նրա անխափան աշխատանքը»: