Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Կներկայացվեն «Դիմադրություն» շարժումն առավել կազմակերպված դարձնելու, ընդլայնելու ծրագրային դրույթներ

Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժման մասնակիցներից վերջին 35 օրվա ընթացքում տարբեր ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 2100 հոգի: Երևանի Ֆրանսիայի հրապարակում հունիսի 6-ին կայացած հանրահավաքի ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ դա ՀՀ ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալ է:

«Այս ընթացքում ձերբակալվել է 48 քաղաքացի, որից 27-ը ներկայում կալանքի տակ է: Կան հարուցված մի քանի գործեր, որոնց շրջանակում տարբեր քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել: Սա հնչեցնում եմ, որ բոլորը հասկանան, որևէ ճնշում, ձերբակալում մեր շարժումը չի կասեցնելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունը հայտնեց այն հանգամանքի կապակցությամբ, որ մինչ այժմ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նա նշեց, որ այդ հարցով դիմում է դատախազությանը:

«Դիմադրություն» շարժումը շարունակելու է իր պայքարը: Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները հանվում են ու շարժման մասնակիցները դադար են վերցնում:

«Դադար վերցնելու, հետ քայլի, նահանջի խնդիր չկա, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Վրաններն ինքնանպատակ չենք տեղադրել, այսօր կարող եմ ասել, որ հրապարակից դուրս գալու որոշում չունենք: Վրանները տեղադրել ենք հրապարակում ու 24 ժամվա ռեժիմով պայքարում ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ քննարկում են, թե ինչպիսի մարտավարություն ընտրեն, որ շարժմանը նոր թափ հաղորդեն ու այն ավելի ընդլայնվի: «Դիմադրություն» շարժումը շաբաթվա վերջում հանդես կգա ծրագրային դրույթներով՝ ուղղված շարժումն ավելի կազմակերպված դարձնելուն:

Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ դատախազության շենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում