Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով: Նրանք երաժշտասերներին են ներկայացրել «Ամպեր» երգը: Երգի հոլովակը, որի ռեժիսորը Հրագ Եդալյանն է, արդեն համացանցում է:

՝ «Ամպեր» երգը գրվել է 2017 թվականին, երբ Թանկյանն իր ընկերներ Ատոմ և Արսինե Էգոյանների, Էրիկ Նազարյանի հետ այցելել է Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդներ հանդիսանալու համար որպես «Արդարություն հանուն Հայաստանի» կոալիցիայի անդամ:

«Քվեատուփին չհասած ՝ընտրությունների ճարպիկ գողությունից այնքան էի ցնցված, որ ծնվեց երգը։ Երգը հորդորում է միասնական ու ներդաշնակ լինել, ինչը հայ ազգի միակ և իսկապես հզոր ուժն է»,-նշում է Թանկյանը:

Երգի վերջնական տարբերակը ավարտին է հասցվել 2022-ին։

«Ամպեր» երգի վերջնական տարբերակը Սևակ Ամրոյանի հետ կատարելու  մասին խոսելով՝ Սերժ Թանկյանն ասում է. «Սևակի ձայնը եզակի ուժ ունի: Ես սիրով լսում էի նրա կատարումները, որոնցից էր «Յարխուշտան», այնպես որ նրան հանդիպելուց ի վեր մեծ ակնկալիքով սպասում էի միասին աշխատելուն»:

Սևակ Ամրոյանն էլ խոստովանում է, որ Սերժ Թանկյանի երգերը լսել է մանկուց և հպարտությամբ:

«Ծանոթանալով Սերժի հետ՝ հասկացա, որ աշխարհահռչակ երաժիշտ լինելուց բացի, նա լավ հայ է ու բացառիկ հայրենասեր: Ես շատ ուրախ եմ մեր համագործակցության համար ու շնորհակալ Սերժին, որ «Ամպեր» երգը միասին ենք երգում: Դա ինձ համար մեծ պատիվ է»,-ընդգծում է Ամրոյանը:

Թանկյանն իր անձնական և մասնագիտական կարիերայի ընթացքում պայքարել է բազմաթիվ հասարակական, քաղաքական հարցերի արդար լուծման համար: Նա հաճախ երաժշտությունն օգտագործել է որպես գործիք՝ ոգեշնչելու և միավորելու մարդկանց հանուն փոփոխությունների: «Ամպեր» երգը նրա երկարատև ջանքերի ամենանոր էջն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում