
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Առաջիկա օրերին Հայաստանի կառավարության հրավերով Հայաստան է ժամանելու բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը։ Անցյալ տարի ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար Նոբելյան մրցանակը շնորհվեց մեր ամերիկացի հայրենակից հետազոտող դոկտոր Արտեմ Փաթափությանին և Դեյվիդ Ջուլիուսին։ Ներկայում դոկտոր Փաթափությանը ղեկավարում է ամերիկյան SCRIPPS գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական տարրալուծարանը»: