Friday, 31 03 2023
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը պետք է դիտարկել որպես տնտեսական դիվանագիտության ճգնաժամ
Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահին
09:30
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամակցության հայտը
Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում
Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Հայաստանը ստորագրել է ռազմական կարևոր փաստաթուղթ
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու․ Փրկարար ծառայություն
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
00:30
Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին
Ծեծկռտուք Երևանում. վիրավորը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի առաքիչն է
Մոսկվան Հայաստանից պահանջում է լինել փալաս, մենք պարտավոր ենք ապացուցել, որ պետություն ենք
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Հնդկաստանը վճռական է Հայաստանի հետ համագործակցության հարցում
Հրազդանում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Պուտինը մեկնում է Էրդողանի մոտ․ բռնապետերի փոխշահավետ այցերը
Իրանա-հայ եղբայրությունն ամրապնդվել է, և Իրանը մեղադրում է Բաքվին․ Ադրբեջանի ՊՆ
Ինչով «փակել» օդը․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով

Երանի՜ «Առանց թուրքի Հայաստան»-ի քարոզիչները դասեր քաղած ըլլային թուրքերէն. Ժիրայր Չոլաքեան

«Առանց թուրքի Հայաստան»… եւ այսպէսով Հայաստանը թուրքէն զերծ պահելը դարձաւ ազգային գաղափարախօսութիւն՝ խորհրդարանական ընդդիմադիր ճակատին համար։ Պետութիւնը փրկելու բնաբան, ոչ կերտելու, այլ՝ փրկելու։ Պետութիւնը արդէն կերտած էին մինչեւ 2018-ը, բեղուն, ազատ, անկախ, անվտանգ, յառաջադէմ, արդար… Սակայն, ժողովուրդը իր ձեռքով քանդեց կերտուածը, հետեւելով «խաբեբայ»ի մը, «արկածախնդիր»ի մը, «դաւաճան»ի եւ վերջապէս՝ «թուրք»ի մը առաջնորդութեան։

Այո՛, անցեալին, թուրքին դէմ պայքարը եղած էր ազգային գաղափարախօսութեան հիմք, իսկ ներկայիս՝ երկրէն զայն վանելը։ Մեկուսանալը։ Արդէն Հայաստանը շրջապատուած է թուրքերով եւ ազէրի թուրքերով. Թուրքիայէն եւ Ատրպէյճանէն անդին Պարսկաստանի Ատրպատականը եւ Վրաստանի հարաւ-արեւմուտքն ալ լեցուն են ազէրիներով։ Անշուշտ, ռուսը, վրացին, նրանցին, ամերիկացին, եւրոպացին կրնան թուրքին հետ գործ ունենալ, բայց հայը, Հայաստանը՝ ո՛չ։ Իսկ ի՞նչ պիտի ըսէ Դաշնակցութիւնն իր ընկերվարական գաղափարակիցներուն, երբ Ընկերվարական միջազգայնական համագումարին մասնակցի «Առանց թուրքի Հայաստան» լոզունգով։ Ի՞նչ պիտի ըսէ Թուրքիոյ ընկերվարական գաղափարակիցներուն։ Եւ ի՞նչ պիտի ըսէ Հանրապետականը, երբ եւրոպական ազատական կուսակցութիւններու համագումարին զեկուցէ Հայաստանի ժողովրդավարական ու ազատական ձեռքբերումներուն մասին՝ «առանց թուրքի Հայաստա՞ն»։ Իսկ ի՞նչ ըսել Ռոպերթ Քոչարեանի՝ հայր Ալիեւի հետ Քի Ուեստի մէջ եւ անկէ առաջ 1993-ին գաղտնի հանդիպումին եւ բազմաթիւ այլ հանդիպումներուն մասին։ Եւ ի՞նչ պիտի ըսէ Հայ Առաքելական Եկեղեցին Պոլսոյ Պատրիարքութեան, որ կախեալ է Թուրքիայէն, որ օր ու գիշեր թուրքերուն հետ գործ ունի։ Պէտք է ընտրութի՞ւն կատարէ, կա՛մ Թուրքիան, կա՛մ Հայաստա՞նը։ Այսինքն՝ լքէ ժողովուրդը, ժառանգութիւնը, կալուածները, պատմութիւնը… Նոյն հարցումը իրենք իրենց պէտք է յղե՞ն բոլոր պոլսահայերը, թրքահայերը, նաեւ անոնք, որոնք իսլամացած, թրքացած, քրտացած, թաքուն մնացած են։ Եւ ի՞նչ պիտի ընէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, որ դատ բացած է Սիսի կաթողիկոսարանին տիրանալու։ Պէտք է հրաժարի՞։ Իսկ ի՞նչ պիտի ընենք օսմանեան տիրապետութեան տակ գտնուած հայութեան պատմութիւնը, անոր ծառայած բոլոր հայ կառավարական պաշտօնեաները, այնտեղ գործած առեւտրականները, արուեստագէտները, արհեստաւորները, գիւղացիները… որոնք գործակցած են, աշխատած են, ապրած են, ստեղծագործած են, պայքարած են թուրքերու դէմ եւ օր ու գիշեր անոնց հետ շփուած։ Մոռնա՞նք Արեւմտահայաստանն ու արեւմտահայ ժառանգութիւնը։ Մոռնա՞նք նաեւ Դաշնակցութեան եւ Երիտթուրքերու եղբայրացումը 1908-ի Յեղափոխութեան ժամանակ, 1920-ին, 1921-ին՝ թուրքերուն հետ Կարսի եւ Մոսկուայի համաձայնագրերու ստորագրումը։ Ժխտե՞նք սփիւռքահայութեան մէկ դարու պատմութիւնը, ցեղասպանուած սերունդին Արեւմտահայաստան, Կիլիկիա ծնած ըլլալը, թուրքերուն հետ շփումներ ունեցած ըլլալը։ «Առանց թուրքի Հայաստան» ստեղծելու համար պէտք է ուղեղները լուալ, ջնջել հայութեան յիշողութենէն հայեւթուրք յարաբերութիւններու պատմութիւնը, որովհետեւ համազօր է դաւաճանութեան, սրբապղծումի, հակոտնեայ՝ «առանց թուրքի Հայաստան»ի իրականացումին, փրկութեան տեսլականին։ Այդ պատմութիւնները կրնան ապականել, չէ՞, երիտասարդ սերունդներու երեւակայութիւնը…

Այսպէս, թուրքէն խոր վախի, անոր հանդէպ ատելութեան, ցեղապաշտութեան բոլոր դրսեւորումները մէկ նախադասութեան մէջ ի յայտ եկան։ Ցարդ թուրքը՝ յանուն ազատութեան, արդարութեան պայքարի, ժողովուրդներու իրաւունքի պաշտպանութեան, ինքնապաշտպանութեան, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան ճանաչման, ժխտողականութեան ու ռազմական ոճիրներու դէմ պայքարի, փոքրամասնութիւններու իրաւունքներու պաշտպանութեան, մշակութային ժառանգութեան, քաղաքակրթական արժէքներու պահպանութեան ծառայող մղիչ ուժ էր։ Այս բոլորը մէկ անգամէն անհետացա՞ն, չքացա՞ն։ Իսկ վաղը ընդդիմադիրները Արցախի համար բանակցութիւնները, Հայաստանի համար սահմանագծումի, սահմանազատման համաձայնութիւնները որո՞ւ հետ պիտի կնքեն։ Պիտի յանդգնի՞ն ժխտել Նոյեմբեր 9-ի համաձայնագիրը։ Պիտի յանդգնի՞ն հակառակիլ Ռուսաստանի Փութինին։ Մինչեւ հիմա այս կէտին մասին ո՛չ Դաշնակցութիւնը, ո՛չ Քոչարեանը, ո՛չ ալ Սերժ Սարգսեանը արտայայտուած են։ Փաստօրէն, ինչ որ քաղաքական պայքարի համար իբրեւ լոզունգ յղացուած է ամբոխները հրահրելու, խանդավառելու համար, աւելի պարզ եւ ուղղակի ժխտումն է Արցախին ու արցախահայութեան իրաւունքներուն։ «Առանց թուրքի Հայաստան»ով իշխանութեան գլուխ եկած ընդդիմութիւնը պիտի հաւասարի ցեղապաշտ Ալիեւին, որ առանց հայու Ատրպէյճան կ՚երեւակայէ։ Ի՞նչ իմաստ ունի այլեւս Եւրոպայի Մարդու իրաւանց ատեան երթալ ու Ատրպէյճանի հայատեացութեան դէմ դատի դիմել։

Բարեբախտաբար, այս խեղկատակութեան դիմաց կառավարութիւնը դիւանագիտական հսկայական աշխատանք կը տանի տարբեր ձեւաչափերով, Մոսկուայէն մինչեւ ԱՄՆ, մինչեւ Չինաստան, Հնդկաստան, երկխօսութեան ու բանակցութիւններու միջոցով, Հայաստանին ու Արցախին խնայելու համար երկրորդ պատերազմի մը հաւանականութիւնը։

Երանի՜ թէ «առանց թուրքի Հայաստան»ի քարոզիչները փոխանակ լոզունգներ մշակելու, դասեր քաղած ըլլային թուրքերէն, որոնք յաջողեցան «Պայրաքթար» շինել, բանակ ու երկիր կառուցել, ճկուն բազմաբեւեռ քաղաքականութիւն վարել…

Նոր Յառաջ, Շաբաթ, Յունիս 4, 2022

Ժիրայր Չոլաքեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում