Saturday, 10 06 2023
00:00
Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
23:45
Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Ղազախստանում անտառային հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում

ՀԱՊԿ-ի մասին կամ լավը՝ կամ ոչինչ

Հայաստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովի նիստը, իսկ օրեր անց սպասվում են արտաքին գործերի նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների երևանյան հավաքները: ՀԱՊԿ-ում ներկայումս նախագահող, և այդ հավաքները ընդունող Երևանը իր տարբեր պաշտոնյաների ելույթներում խոսում է ՀԱՊԿ քաղաքականության, տարբեր կառույցների արդյունավետության, համակարգի ընդհանուր ինստիտուցիոնալ հեռանկարների մասին:

Միաժամանակ, որքան Երևանը խոսում է այդ մասին, և ոչ միայն Երևանը, այդքան այդ խոսքերի ֆոնին ակնառու է դառնում իբրև ռազմա-քաղաքական անվտանգային կառույց ՀԱՊԿ մեռելածին բնույթն ու որպես այդպիսին «անկենդան» կենսագործունեությունը: Ավելին, այդ առումով այլևս թերևս իմաստ էլ չունի առանձնապես ծավալվել այդ թեմայով ու ՀԱՊԿ առնչությամբ պետք է առաջնորդվել թերևս ինչպես հանգուցյալների պարագայում՝ «կամ լավը, կամ ոչինչ»: Սա իհարկե պատկերավոր իմաստով, քանի որ այդ անվան ներքո որոշակի մեխանիզմ այդուհանդերձ աշխատում է, ու չնայած այն չունի ռազմա-քաղաքական դաշնակցային խորքային և իրական բնույթ, այդուհանդերձ որոշակիորե  պարտադրում է իրեն, պահանջելով այդ իրողության հանդեպ որոշակի քաղաքականություն և դիրքավորում: Այս տեսանկյունից, ակնառու է, որ Հայաստանի պարագայում այսօր իրատեսական չէ դնել ՀԱՊԿ թողնելու հարց, մյուս կողմից սակայն պետք չէ տածել ավելորդ հույսեր, թե ՀԱՊԿ անդամները թողնելու են իրենց ռազմա-քաղաքական հետաքրքրություններն ու համարժեք քաղաքականություն են վարելու Հայաստանի խնդիրների, Հայաստանի անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հանդեպ:

Ավելին, այստեղ առաջ են բերվում Հայաստանի համար բավականին նուրբ և բարդ օրակարգեր, ինչպիսին օրինակ ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալու առաջարկը, որ բարձրաձայնվել է հենց ՌԴ նախագահի մակարդակով: Իսկ Հայաստանի համար խնդիրն այստեղ այն է, որ ԱՊՀ անդամ է նաև Ադրբեջանը: Հայտնի է նաև, որ Բաքվի համար եվրասիական ինտեգրացիոն նախագծերի թեման վերջին տարիներին պարբերաբար եղել է քաղաքական սակարկությունների և մանևրների միջոց, խաղաքարտ, ինչը Հայաստանի համար այդ  թեմաներից եկող մարտահրավերների առանձին ենթաշերտ է: Ինչ անել, հայաստանյան քաղաքական և քաղաքագիտական կյանքում այս հարցերը կամ մատնվում են անուշադրության, կամ լավագույն դեպքում՝ էպատաժային արձագանքների, որոնք քիչ կապ ունեն ե միջազգային իրողությունների, թե մասնավորապես հենց ռեգիոնալ գործընթացների տրամաբանության հետ:

Անկասկած է, որ Հայաստանին այդ առումով անհրաժեշտ է բովանդակային մանևրի դաշտ, ինչը սակայն խիստ սահմանափակ է օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով, ընդ որում ոչ միայն ՀԱՊԿ թեմատիկայի առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում