
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը չի բացառում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժեր ուղարկվեն Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների և Ուկրաինայի ազատագրված տարածքներ։
Կարտապոլովի խոսքով՝ իրենց համար անընդունելի է ՆԱՏՕ-ի խաղաղապահների մուտքը այդ տարածքներ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից նմանատիպ թեմայի հերթական քննարկումները նա անվանել է «տեղեկատվական լցոնումներ»։