
Արեւմտյան երկրները թուլացել են Ռուսաստանի դեմ սեփական պատժամիջոցների հարուցած տնտեսական խնդիրների պատճառով, դրա հետեւանքով Եվրոպան սկսում Է նվազեցնել Մոսկվայի դեմ տնտեսական դիմակայման շրջապտույտները: Այս գնահատումն Է բերված հունիսի 6-ին Bloomberg գործակալության կայքում հրապարակված հոդվածում:
Մեկնաբան Լիոնել Լորանի կարծիքով՝ չնայած այն բանին, որ Արեւմուտքն աննախադեպ սահմանափակումներ Է հռչակում ՌԴ-ի դեմ, պատժամիջոցների քաղաքականության մեջ զիջումներն ու մեղմացումները նուռնպես աճում են. ԵՄ-ի մի շարք երկրներ Էներգակիրների խողովակաշարային մատակարարումների շարունակումից մինչեւ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրլի բացառումը պատժամիջոցների վեցերորդ փաթեթից:
Հոդվածում բերված են այն հարցման արդյունքները, որը 2022 թվականի ապրիլին կատարել Է YouGov սոցիոլոգիական ինստիտուտը, որի համաձայն՝ հարցման մասնակիցների ավելի քան 30 տոկոսը Եվրոպայի յոթ երկրներում, ներառյալ Իտալիան եւ Իսպանիան, հանդես Է եկել Ռուսաստանի հետ առեւտրի եւ դիվանգիտության զարգացման, այլ ոչ թե պաշտպանության եւ անվտանգության ուժեղացման օգտին: Գործակալությունում կարծում են, որ Արեւմուտքի երկրները «հոգնել են պատժամիջոցներից», իսկ նոր պատժամիջոցների սահմանումը դառնում Է ավելի ու ավելի դժվարին, այդ թվում Եվրամիության ներսում տարաձայնությունների պատճառով:
Պատժամիջոցները որպես «ֆինանսական զենք, ընդգծում Է Լորանը, կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Եվրամիության խորհուրդը հունիսի 3-ին ընդունել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում Է Ռուսաստանից նավթի եւ նավթամթերքների ծովային մատակարարումների հետաձգված բռնարգելքը: Վեցերորդ փաթեթի շուրջը բանավեճը Եվրամիության երկրների միջեւ գործնականում շարունակվել Է մեկ ամիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: