Վրաստանի առողջապահության նախարարությունը թանկարժեք պատրաստուկ Է գնել մեջքի մկանային ատրոֆիա (ՄՄԱ) ունեցող հիվանդների կյանքը երկարացնելու եւ նրանց կյանքի որակը բարձրացնելու նպատակով: Այդ մասին, հաղորդում Է Առողջության ազգային գործակալությունը:
Մեջքի մկանային ատրոֆիան ժառանգական հիվանդություն Է, որի դեպքում տեղի Է ունենում ողնուղեղի նյարդային բջիջների ֆունկցիայի խանգարում, որն առաջացնում Է մկանների թուլության աստիճանական զարգացում, դրանց ատրոֆիա եւ արդյունքում՝ հիվանդի անշարժացում:
Հազվադեպ հիվանդությունների կառավարման պետական ծրագիրը նոր բաղադրիչով համալրելու շնորհիվ հիվանդները կկարողանան «Էվրիսդի» ստանալ միանգամայն անվճար:
Երկրի առողջապահության նախարարությունն այդ պատրաստուկի խմբաքանակը գնելու համար հատկացրել Է մոտավորապես 10 միլիոն լարի (շուրջ 3,3 միլիոն դոլար): Ի տարբերություն նմանօրինակների, «Էվրիսդի»-ն կարելի Է ընդունել նաեւ տանը:
Դրա համար հարկավոր Է գրանցվել Առողջության ազգային գործակալությունում: Դեղամիջոցը կտրվի դեղատներում հիվանդի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Մինչեւ այժմ «Էվրիսդի»-ի բարձր գնի պատճառով ՄՄԱ-ով հիվանդների համար դեղորայքային բուժումը Վրաստանում եղել Է անհասանելի, հաղորդել Է Sputnik-ը: