
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր Վաշինգտոնում կհանդիպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Հանդիպումը փակ է լինելու մամուլի համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտը օրակարգի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում։