
Իրանի հարավ – արեւմուտքի Աբադան քաղաքում (Խուզիստանի նահանգ) շենքը փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 41-ի: Հունիսի 6-ին այդ մասին հայտարարել Է Աբադանի քաղաքագլուխ Էհսան Ռայիսին:
«Փլվածքները մաքրելիս բեկորների տակից հանվել են եւս երեք զոհվածների մարմիններ,- մեջբերում Է քաղաքագլխին Tasnim գործակալությունը:- Այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել Է 41-ի: Որոնողական գործողությունը շարունակվում Է: Վերջնական տվյալները կհրապարակվեն մարմինների ճանաչման ընթացակարգի եւ դատա-բժշկական փորձագետների աշխատանքի ավարտից հետո: Մայիսի 23-ին տեղի Է ունեցել 10-հարկանի առեւտրական շենքի մասնակի փլուզում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել Է շտապ կարգով կատարել հետաքննություն եւ պատժել մեղավորներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: