Մարգարիտա Սիմոնյանը «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն է, նաև՝ «Russia Today» միջազգային լրատվական գործակալության ղեկավարը և ռուսական Առաջին ալիքի տնօրենների խորհրդի անդամ։
«Հաստատված դաշնային բյուջեի համաձայն՝ 2022-24թթ. «Russia Today» (RT) պետական հեռուստաալիքը պետք է ստանա 82 միլիարդ ռուբլի (30 մլն դոլար)։ 2022 թվականին RT-ին հատկացվել է 28,7 միլիարդ ռուբլի՝ 1,4 միլիարդով ավելի, քան 2021-ին։
Ուկրաինական պատերազմի ֆոնին Կրեմլին լրջորեն անհանգստացնում են ձախողված տեղեկատվական պատերազմն ու քարոզչությունը։ Տեղեկատվական քաղաքականության ձախողումների պատճառների մասին ավելի անկեղծորեն հնչող հարցերի ֆոնին հիմնական «մեղադրյալները» աղմկահարույց դեպքերի մեջ են ընկնում։ Եվ սա, ինչպես հայտնի է կրեմլյան կանոններին քաջատեղյակ մարդկանց, տեղեկատվական ոլորտում բյուջետային հսկայական միջոցների յուրացման համար անխուսափելի հատուցման նշան է։ Նրանց կարծիքով՝ Մարգարիտա Սիմոնյանի վերջին վրդովմունքը, որը դժգոհում էր, թե «ինքը շուտով պետք է հեռանա», տեղեկացված ընկերների կողմից ընկալվել է որպես վատ ազդակ Կրեմլի կողմից։