Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Զատուլինի պլանն ու բախումը Դեմիրճյան փողոցում

Իշխանությունը պատրաստվում է ուժով ազատել Ֆրանսիայի հրապարակը ընդդիմության վրաններից: Այդ մասին հայտարարել է Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, իր ունեցած տեղեկությանը: Թե ո՞րն է տեղեկության կոնկրետ աղբյուրը, մասնավորեցված չէ: Այդօրինակ հայտարարությունները սովորաբար արվում են այսպես ասած տակտիկական նկատառումով: Ըստ այդմ, կամ այդ կերպ «Հայաստան» դաշինքը փորձում է կանխարգելել իշխանության որևէ կոշտ գործողություն, կամ հակառակը՝ ընդդիմությունը սպասում է այդպիսի գործողության, պատրաստվում է անել քայլեր, որոնք իշխանությանը կմղեն այդօրինակ արձագանքի, իսկ ընդդիմությանն այդ կերպ կտան որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություն:

Մասնավորապես, եթե հաջողվում է իշխանությանը մղել ուժային գործողության, ապա այդ կերպ ընդդիմությունը կամ լուծում է տեղապտույտի տպավորություն թողնող, փակուղու վերածված փողոցային շարժումը դադարեցնելու հարցը՝ իշխանության ձեռքով, կամ իշխանությանը մղելով ուժային գործողության, ընդդիմությունը կարողանում է նկատելիորեն թուլացնել Երևանի համար կարևոր քաղաքական գործիքն ու փաստարկը՝ ժողովրդավարությունը: Ահա այդ առումով, ուշադրության է արժանի թերևս այն հանգամանքը, որ «Հայաստան» խմբակցությունից արվող վերոհիշյալ հայտարարությունը հաջորդում է բավականին ուշագրավ մի տեղեկատվության: Խոսքը ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի  հայաստանյան այցի մասին է, որ տեղի է ունեցել հունիսի 1-4-ը:

Նկատենք, որ Զատուլինը նաև այսպես կոչված Լազարևյան ակումբի հիմնադիրն է, ինչը անելուց առաջ նա խորհրդակցել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին երկրորդ նախագահը հայտարարել է անձամբ, ասելով, որ հավանություն է տվել Զատուլինի այդ նախաձեռնությանը: Եվ ահա, Զատուլինը հունիսի 1-4-ին այցելել է Հայաստան, ընդ որում, ինչն ուշագրավ է՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ներկայիս իրադրությանը ծանոթանալու համար: Այլ կերպ ասած, Զատուլինը չի էլ թաքցնում, որ այցի օրակարգում եղել են նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրներ: Այցի ընթացքում նա հանդիպել է Արցախի գործող նախագահին, ինչպես նաև Արցախի նախկին բոլոր նախագահների, այդ թվում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ ուշադրության է արժանի այն, որ Զատուլինի այցի մասին հաղորդագրության մեջ չկա խոսք Սերժ Սարգսյանի հետ որևէ հանդիպման մասին: Հաղորդագրության մեջ հայտնվում է նաև, որ «Լազարևյան ակումբի» հիմնադիրը Երևանում հանդիպել է նաև ՌԴ դեսպան Կոպիրկինին: Ի՞նչ է քննարկել Կոնստանտին Զատուլինը Երևանում, և ինչու՞ նա Հայաստանի հասարակական-քաղաքական իրադրությանը ծանոթանալու նպատակով այցելելով Հայաստան, չի փորձել այդ շրջանակում հաղորդակցվել Ֆրանսիայի հրապարակում ճամբար խփած ընդդիմության մյուս լիդերի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Թե՞ Սերժ Սարգսյանն է հրաժարվել հանդիպել Զատուլինին, մտապահելով դեռևս 2006 թվականի նրա «խայթոցը», երբ՝ համաձայն այդ օրերի հայկական մամուլի հրապարակումների, Զատուլինը Մոսկվայում Սերժ Սարգսյանի ծննդյան արարողությանը խաղատնային «ռուլետկա» հուշանվեր է հանձնել նրան, ասելով, թե ի՞նչ գործ ունի Սարգսյանը քաղաքականության հետ: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը դուրս էր գալիս նախագահական մրցավազքի այսպես ասած վճռորոշ փուլ, պայքարելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի դեմ, որոնցում Սերժ Սարգսյանն այդքան էլ չէր դիտարկվում նախագահի թեկնածու:

Զատուլի՞նն է հուշել ընդդիմությանը՝ «իշխանության ուժային գործողության» մասին ազդարարելու անհրաժեշտության, մարտավարության մասին, թե՞ նրա հետ զրույցներում Հայաստան դաշինքն է եկել այդպիսի հայտարարություն անելու եզրակացության: Բոլոր դեպքերում, Զատուլինի այցը ամենևին պատահական չէ, և թերևս ուշադրության է արժանի այն հանգամանքը ինքնին, որ նրա այցի մասին հաղորդագրություն է տարածվում դրա ավարտից հետո, ոչ թե մեկնարկից առաջ կամ մեկնարկին: Ի՞նչ պլան է այդպես խնամքով քողարկել «Լազարևյան ակումբի» «գործադիր տնօրենը», որի այցի ընթացքում էր նաև՝ փաստորեն, խորհրդարանական ընդդիմությունը սրել իրադրությունն ու ոստիկանների հանդեպ սադրանքներով փաստացի իրավիճակը բախման տարել Դեմիրճյան փողոցի մատույցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում