Լավրովը խնդիր ունի պահպանել ՌԴ ազդեցությունը և Մերձավոր Արևելքում, և Կովկասում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը՝ անդրադառնալով Լավրովի Թուրքիա և Հայաստան այցերին:
Վերլուծաբանի խոսքով՝ Արցախի հարցի հետ կապված Մոսկվան ունի հստակ պլան, սակարկության հարց է Զանգեզուրի միջանցքը․ «Արցախի հարցը ռուսների համար սակարկության թեմա չէ, այլ՝ շանտաժի: Մոսկվան շտապում է Զանգեզուրի միջանցքով բավարարել Ադրբեջանին, լուծել Հայաստանի բաժանման հարցը:Ռուսաստանը Արցախում մնալու է բավականին երկար, խնդիր ունեն Արցախի մնացած հատվածը փոխանակել Զանգեզուրի միջանցքի հետ: Մոսկվան Արցախով շանտաժ է անում ՀՀ իշխանություններին, որպեսզի ստանա Զանգեզուրի միջանցքը»:
Չիբուխչյանը չի բացառում,որ Արցախում հանրաքվե անցկացվի ռուսական կազմ մտնելու համար․ «Առաջիկա երկու-երեք ամիսները կարող են լինել վճռական․ աշխարհաքաղաքական պատկերը կնշմարվի սեպտեմբերին»: