ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում մի տղամարդու են ձերբակալել այն բանից հետո, երբ օդանավակայանում ավելի քան 10 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել նրա հաշմանդամի Էլեկտրասայլակի նստատեղերի բարձիկների մեջ:
Այդ մասին, հաղորդել Է Associated Press-ը: ԱՄՆ-ի մաքսատան եւ սահմանապահ ծառայության աշխատակիցները թմրանյութ տարածողին հանդիպել են, երբ նա Դոմինիկյան Հանրապետությունից ժամանել Է Շառլոտի «Դուգլաս» օդանավակայան: «Նրա պատասխանները չեն համընկել: Նրա ենթադրյալ ֆիզիկական արատը չի համապատասխանել իրականությանը: Դա հստակ ազդակ Էր, որ ինչ-որ կասկածելի բան Է տեղի ունենում»,-ասել Է Մայք Փրադոն՝ Ազգային անվտանգության հետաքննությունների հատուկ գործակալի տեղակալը:
Նստատեղերի բարձիկների մեջ հայտնաբերել են կոկաինի չորս փաթեթ: Դրանց մոտավոր արժեքը 378 հազար դոլար Է: 22-ամյա տղամարդուն մեղադրանք Է առաջադրվել կոկաինի անօրինական շրջանառության մեջ: Պաշտոնատար անձինք հավաստում են, որ նա ԱՄՆ-ի օրինական մշտական բնակիչ Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: