Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կապառոսի քայլերը․ Ինչպես իսպանացի մասնագետը վերակենդանացրեց թիմին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հաջողվեց վերակենդացանել թիմին Նորվեգիայից կրած 9։0 հաշվով պարտությունից հետո։ Իռլանդիայի դեմ խաղին ընդառաջ իսպանացի մասնագետը կատարել էր սխալների ուղղում, որի շնորհիվ մեր ազգային թիմը դժվարի խաղում կարևոր 3 միավոր վաստակեց։ Ինչ քայլերի դիմեց Կապառոսը և ինչի հաշվին մեր ֆուտբոլիստները հաղթեցին Իռլանդիային։ Շատերը կհամաձայնվեն, որ երևանյան հաղթանակի հիմքում առաջին հերթին մեր հավաքականի հուսալի խաղն էր պաշտպանությունում։ Կենտրոնում թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կողքին փորձառու Հրայր Մկոյանն էր, իսկ հենակետային դիրքում մեկ այլ փորձառու խաղացող Արտակ Գրիգորյանը։

Խաղային այս եռյակը այսպես ասած «ցեմենտել» էր դաշտի կենտրոնական հատվածը։ Մրցակցին 90 րոպեների ընթացքում այդպես էլ չհաջողվեց իրական գոլային պահ ստեղծել գրոհը զարգացնելով կենտրոնից։ Հարոյանն ու Մկոյանը փայլուն խաղ ցուցադրեցին նաև երկրորդ հարկում։ Այո մերոնց դժվարությամբ էր հաջողում խաղը գնդակը վերահսկել սեփական կիսադաշտռում և կոմբինացիոն գրոհներ ձեռնարկել։ Բայց մեծ հաշվով միջին և պաշտպանական օղակներում ձախողումներ տեղի չունեցան։ Մկոյանին հիմնական կազմում վստահելը Կապառոսի առանցքային քայլերից մեկն էր։ Անդրադառնանք կիսապաշտպանությանն ու հարձակմանը։ Խաղային այս դիրքերում տոն տվեց Խորեն Բայրամյան-Էդուրարդ Սպերցյան-Տիգրան Բարսեղյան եռյակը։ Երկրորդ կեսում Բայրամյանը կատարում էր թիմի դիսպետչերի պարտականությունը։ Արդյունքում Բարսեղյանն ու Սպերցյանն ավելի ազատ ու սուր գործեցին։ Արդյունքվետ էին նաև Հովհաննես Համբարձումյանի և Կամո Հովհաննիսյանի գործողությունները եզրերում։ Խոսենք խաղային տակտիկայի մասին։ Այո, առաջին կեսում Հայաստանի հավաքականի խաղը այն չէր։ Մերոնք զիջել էին կենտրոնը, և չէին էլ փորձում կիրառել պրեսինգ։ Երկրորդ կեսում սակայն իրավիճակը խաղադաշտում կտրուկ փոխեց։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը երկրորդ կեսում կերպարանափոխվում է։ Այո, հատխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացի մասնագետն ասում է ու առաջին կեսում խաղը չի ստացվում, բայց․․․։

Նույն պատկերն էր նաև անցյալ տարի տեղի ունեցած Իսպանդիայի և Ռումինիայի դեմ հաղթանակ հանդիպումներում։ Ետ քաշելով թիմին Կապառոսը մրցակցին ստիպում է մեծ ուժեր ծախսել գրոհները զարգացնելիս։ Երկրորդ կեսում սակայն անակլնալի բերելով մրցակցին սկսում է հակագրոհել։ Այո, այս մարտավարությունը մեզ բերում է հաջողություն։ Ընդունենք սակայն, որ այս նման մարտավարությամբ խաղալու համար անհրաժեշտ է անթերի գործողությսւննդր հատկապես պաշտպանությունում։ «Խաղը տեւում է 90 րոպե: Բնականաբար առաջին խաղակեսում թարմ էին երկու թիմերն էլ: Նրանք վերահսկում էին գնդակը, սակայն գրեթե ոչ մի գոլային պահ չստեղծեցին մեր դարպասի մոտ, բացառությամբ մեկի: Երկրորդ խաղակեսում որոշ փոփոխություններ կատարեցինք եւ սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը, նաեւ մրցակիցների խաղը մեզ թույլ տվեց ճիշտ տակտիկայով գրավել Իռլանդիայի դարպասը: Կարելի է ավելի մեծարել մեր թիմին այս հաղթանակի համար, երբ այն ձեռք է բերվում այսպիսի պայքարում: Իռլանդիայի հավաքականը շատ լավ թիմ է:5 պաշտպանով խաղաոճն ընտրել էինք Իռլանդիայի հավաքականին ուսումնասիրելով, քանի որ նրանք ուղղահայց ֆուտբոլ են խաղում: Բարձր մակարդակով ֆուտբոլն անկանխատեսելի է, չես կարող ծրագրել ինչպես խաղալ կամ գոլազուրկ պահել առաջին խաղակեսը: Ֆուտբոլում կարեւորն արդյունքն է եւ որեւէ այլ բանի մասին պետք չէ վիճել:Ցանկացած խաղ ծառայում է նրան, որ թիմն աճի եւ առաջընթաց ունենա: Սակայն, ես երեկ նշեցի, որ 10 օրվա ընթացքում 4 հանդիպումն ուղղակի բարբարոսություն է եւ մեզ անհրաժեշտ է արագ վերականգնվել խաղերից առաջ:Բոլոր մեզ հասանելի միջոցները գործածելու ենք ֆուտբոլիստներին վերականգնելու համար, լինելու է նաեւ ռոտացիա, քանի որ այլ տարբերակ չունենք»,- խաղից հետո ասել է Կապառոսը։

Ինչև, արդեն երկու օրից մեր հավաքականը գլազգոյում կմրցի Շոտլանդիայի բավական ուժեղ թիմի հետ։ Երևանում մերոնք ապացուցեցին, որ կարող ենք ձեռնոց նետել կարգով ավելի բարձր հավաքականներին։ Այո, Շոտլանդիայում շատ ավելի դժվար է լինելու, բայց․․․։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում