Բոլոր երկրներում բյուջեի կատարողականը խորհրդարանական ընդդիմության համար լավագույն հնարավորություններից մեկն է իշխանության բացթողումները մատնանշելու, քննադատելու, որակյալ առաջարկներ ներկայացնելու համար, որպեսզի բարձրացնեն իրենց հեղինակությունը ժողովրդի մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Պապոյանը։
«Սակայն մեր խորհրդարանական ընդդիմությունը նախընտրեց նարդի խաղալ և նմանատիպ բաներ անել Ֆրանսիայի հրապարակում՝ բյուջե 2021թ.-ի կատարողականին մասնակցելու փոխարեն: Ինչևէ, ժողովուրդն իրենց ու բոլորիս լավագույն դատավորն է»,- գրել է Պապոյանը։