Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի առթիվ:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ առկա հարաբերությունները և պատրաստակամ է հետագայում առավել խորացնել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»: