Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Սկզբում ռուսները վարձակալությամբ էին տներ վերցնում, հիմա արդեն բնակարաններ են գնում. Գյումրիում շարժը շատացել է

Հայաստանում Անշարժ գույքի շուկայում ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից մեծ աշխուժություն էր նկատվում, որը պահպանվել է նաև այսօր։ Թե վարձակալում են, թե անշարժ գույք են ձեռք բերում ԱՊՀ տարածքների, ինչպես նաև ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների քաղաքացիներ։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով` 2022թ–ի ապրիլին Հայաստանում գրանցված անշարժ գույքի 16 644 գործարքներից 430-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները։ Հայաստանում անշարժ գույքով հետաքրքրված օտարերկրացիների շարքում առաջին տեղում են ՌԴ քաղաքացիները, որոնց մասնակցությամբ կատարվել են 430 գործարքներից 303–ը։ Երկրորդ տեղում եվրոպական պետությունների քաղաքացիներն են` 62 գործարքով, երրորդում` ԱՄՆ քաղաքացիները` 41 գործարքով։

Գյումրիի «Էլիտար Ռիելթի» գործակալության պատասխանատուներից Անի Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամերիկաբնակներից չունենք, որ մեզնից տարածքներ են գնել, բայց ունենք ռուս հաճախորդներ, որոնք մի քանի տարբերակներ գնել են մեզնից, այնպես որ որոշակի շարժ կա ։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ռուս հաճախորդների մուտքը շատ է եղել, հիմնականում պատերազմի սկզբից ի վեր վարձով տների մեծ պահանջարկ կար Գյումրիում, և հիմա քանի որ իրենք երկարաժամկետ են տեղափոխվում այստեղ, հիմնականում գնում են տներ կամ բնակարաններ։ Այսինքն շարժն էլ ավելի շատ է դարձել։ Այս հանգամանքը գների վրա ազդեցություն չունի, նախկինում բարձրացել էին, հիմա հաճախորդները նաև տան վարձավճարներն են նվազեցնում և փորձում են այնպես անել, որ հարմար լինի բոլորին։ Այս պահին Գյումրիում անշարժ գույքի շուկան աշխույժ է»:

Գյումրիում գործող «Confidence Consulting» գործակալության տնօրեն Արևիկ Նախշքարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Գյումրիում վիճակագրական տվյալներով հիմնականում վաճառողներն են, մի պահ բարձրացան հատկապես վարձակալությամբ տների գները, երբ ՌԴ-ից հոսք կար, հիմա նորմալացել է, կարելի է ասել նույնիսկ նվազել է։ Իսկ հիմնականում վաճառողներն են գերակշռող. «Ունեցել ենք Գերմանիայից հաճախորդ, որ այստեղ բիզնես էին ուզում հիմնել, նաև բնակարան գնել։ Աշխուժություն այս պահին չկա, շուրջ 1,5 ամիս է՝ նվազել է աշխուժությունը։ ՌԴ-ից ռուսներ էին եկել, ուզում էին տներ գնել, նաև վարձակալել։ Ռուսներ կան, որոնք կապիտալ են գնել, ապրում են էդտեղ։ Նաև հիմնել են բիզնես, մշտապես տեղավորվել են Գյումրիում: Դուրս ես գալիս քաղաք, արդեն կարծես ոչ թե Գյումրում լինես, այլ Ռուսաստանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում