Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Լոնդոնը Ուկրաինային կտրամադրի M270 բազմակի հրթիռային համակարգեր։ Որոշումը համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ, որը M270 MLRS-ի արտադրողն է։ Ըստ BBC-ի տվյալների՝ առայժմ խոսքը միայն երեք մասանոց խմբաքանակի մասին է, իսկ սկզբում ուկրաինացիները պետք է մեկնեն Բրիտանիա և սովորեն դրանց կիրառման առանձնահատկությունները։