Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը նախօրեին ընդունել է հայ հոգևորականների և համբուրել ՀԱԵ սրբազան կախազարդը։ Այս մասին հայտնի է դարձել Phoenix Tour Armenia տուրիստական ընկերության ֆեյսբուքյան գրառումից։
Հայկական զբոսաշրջային ընկերությունը հրապարակել է նաև պատմական լուսանկար հանդիպումից։
«Հիանալի լուսանկար է Վատիկանի ուղղափառ հոգևորականների և վանականների երեկվա հանդիպումից. Հռոմի պապը համբուրում է Հայ Առաքելական եկեղեցու սրբազան կախազարդը՝ ողջունելով հայ հյուրերին»,-նշված է Phoenix Tour Armenia-ի հաղորդագրությունում։