Թուրքիան արդեն կասեցրել է «ահաբեկչական միջանցքն» իր հարավային սահմանին անցած ռազմական գործողությունների ընթացքում և կբարձրացնի իր անվտանգությունն այդ գծի երկայնքով՝ նոր գործողությունների օգնությամբ, շաբաթ օրն իր կուսակցության անդամներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացրել է Ahval-ը։
«Շնորհիվ «Ճիրանավոր ամրոց» գործողության, որը սկսել ենք ապրիլին, մենք արդեն կասեցրել ենք ահաբեկչական միջանցքի ստեղծման փորձը մեր հարավային սահմանի երկայնքով»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիսային և արևելյան շրջանները։- Մենք մանրակրկիտ աշխատում ենք, որպեսզի ավարտենք անվտանգության մեր գծի թույլ տեղամասերի ամրացումը նոր գործողություններով և պատրաստենք մեր ցամաքային, ծովային և օդային ուժերը ցանկացած առաքելության»։