ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց Երևանում կազմակերպված Գինու փառատոնին։
Վարչապետը շրջեց տաղավարներով, հետաքրքրվեց հայկական արտադրության գինիներով։
Շրջայցի ընթացքում քաղաքացիները մոտենում էին Նիկոլ Փաշինյանին, ողջունում, զրուցում նրա հետ և լուսանկարվում։
Հունիսի 3-5-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում անցկացվում է ավանդական դարձած Գինու փառատոնը։