Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ

Հայաստանում քաղաքական իրադրության փոփոխության, նոր քաղաքական իրողությունների ձևավորման առնչությամբ հաճախ է հնարավոր լսել այն, որ պետք է համախմբվեն կարող ուժերը, առողջ քաղաքական համակարգի ձգտող քաղաքական միավորները: Այդ «դեղատոմսը» ամենատարածվածն է բոլոր այն խոսակցությունների ընթացքում, երբ դժգոհություններ են հնչում առկա քաղաքական բովանդակության, ներկայիս ընդդիմությունների գործունեության, քաղաքական դաշտի և համակարգի սպառվածության կամ ընդհանրապես չկայացածության վերաբերյալ: Այն, որ դժգոհությունները մեղմ ասած հիմնավոր են, թերևս հազիվ թե հնարավոր լինի վիճարկել, եթե վիճարկել արժե ընդհանրապես: Ամբողջ հարցն այն է, որ մոլորություն կամ գործնականում դատարկություն է նաև ելքերի, իրավիճակի փոփոխության «դեղատոմսերի» հարցում:

Համախմբվելը, միավորվելը, առողջ ուժերի կոնսոլիդացիան և այլն, դրանք բարի ցանկություններ կամ հռչակագրային, տրաֆարետային գնահատականներ են, որոնց տակ գործնականում չկա բովանդակություն այնպես, ինչպես բովանդակություն չկա ներկայիս քաղաքական ընդդիմությունների հռետորաբանության ներքո: Հայաստանում քաղաքական խորքային վերափոխումները պահանջում են ոչ թե համախմբում, այլ աշխատանք՝ աշխատանք նախ և առաջ հենց դեղատոմսերի շուրջ: Երբ յուրաքանչյուր քաղաքական միավոր կձևավորի իրապես առարկայական դեղատոմս՝ բարի ցանկություններից բացի, եթե անգամ այդ ցանկությունները միանգամայն անկեղծ ու անմնացորդ են, արդեն կհասունանա հաջորդ քայլը՝ առկա դեղատոմսերի համադրումը և քննարկումը, հասկանալու համար, թե ինչ է հնարավոր ստանալ դրանց հավաքականությունից, որոնք են դրանց թույլ կամ ուժեղ կողմերը, որքան է հնարավոր մի կողմ թողնել թույլերն ու համադրել ուժեղները, ըստ այդմ ստանալով առավել ուժեղ դեղատոմսեր: Բնական է, որ դեղատոմսի ուժը կախված է լինելու նաև ախտորոշման ճշգրտությունից և առարկայականությունից, որովհետև մեզանում հաճախ նույն բաժակաճառային տրամաբանությամբ է լինում նաև իրադրության ախտորոշումը, խնդիրների պատճառահետևանքային կապի արձանագրումը: Այդ ամբողջ աշխատանքը արդյունավետ լինելու համար նախ և առաջ պահանջում է լռություն, ինչպես ցանկացած գիտական աշխատանք: Իսկ խոսքը հենց փաստացի գիտական աշխատանքի անհրաժեշտության մասին է, որովհետև միայն այդ մակարդակի և տրամաբանության մոտեցման պայմաններում է հնարավոր Հայաստանում հասնել առարկայական ախտորոշման և դեղատոմսերի, լուծումների բանաձևերի մշակման առարկայական աստիճանի: Չշփոթել իդեալականի հետ, որովհետև առարկայականն ու իդեալականը հոմանիշներ չեն: Պետք չէ փնտրել իդեալականություն: Պետք է առարկայականություն, որի շուրջ կլինեն քննարկումներ, առարկություններ և հավանություններ, համադրումներ և ըստ այդմ՝ եղածի նույնքան գործնական զարգացում:

Հայաստանում բացակայում է քաղաքականության արտադրողականության այդ ցիկլը, որպես հետևանք բացակայում է նաև գործնական, իրական քաղաքականությունը, ու դաշտը լցվում է համատարած բաժակաճառերով, երբ տարբերությունն ընդամենը այն է, որ կան կեղծ բաժակաճառ ասողներ, ու անկեղծ ասողներ, և տարբեր է նաև բաժակաճառ ասողների հանդեպ հանրության վստահությունը և վերաբերմունքը: Նույն բանն ասող մեկին կարող են համակրել, անգամ պաշտել, իսկ մյուսին՝ փնովել ու հայհոյել: Որովհետև, առարկան բովանդակությունը չէ, գաղափարը չէ, որ պահանջի համարժեք վերաբերմունք և գնահատական: Այդպիսով, Հայաստանում քաղաքական վերափոխումների ներուժը պետք է չափվի դրանց վերաբերյալ առաջարկների առարկայականությամբ, կոնկրետությամբ, գաղափարական շոշափելիությամբ և այդ ամենի շուրջ աշխատելու պատրաստակամությամբ, որը կենթադրի քաղաքական արտադրողականության տարբեր տրամաչափի, մասշտաբի ցիկլեր, ինչը կենթադրի որոշակի չափելի արդյունք: Այլապես, Հայաստանում հնարավոր է տասնամյակներով խոսել քաղաքականության, վերափոխման մասին, հուսավառվել որևէ մեկի խոսքով, հետո հուսահատվել, հիասթափվել, հետո դարձյալ ոգևորվել, ու այդպես շարունակ՝ քաղաքական արտադրողականության ցիկլի փոխարեն ստանալով անվերջանալի փակ ցիկլեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում