Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանել է՝ ինչի հետ են կապված Լարսում կուտակումները

Վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում շարունակվում է բեռնատարների կուտակումը, թեև վերջին 3 օրերի ընթացքում կուտակումները համեմատաբար պակասել են:

«Տևական ժամանակ է՝ կուտակումներ կան սահմանին: Վերջին 3 օրվա ընթացքում մոտ 250 հայկական բեռնատար արդեն հատել է սահմանը, այս պահին մոտավորապես 450 մեքենա դեռ Թբիլիսիից եկող ճանապարհին է կուտակված, մոտ 50 մեքենա էլ՝ Բաթումիի կողմից եկող ճանապարհին», — «Ալիք-ի» հետ զրույցում ասել է ՀՀ դեսպանության ներկայացուցիչը:

Դեսպանության տվյալներով՝ կուտակումների պատճառը ուղևորահոսքի ավելացումն է, որի համար էլ տարողունակությունը չի բավարարում:

«Մոտ մեկ ամսից ավելի է, ինչ կուտակումներ կան՝ մեկ օր ավելանում է, մեկ օր պակասում: Սկզբնական շրջանում կուտակումերը պայմանավորված էին եղանակային պայմաններով, հետո արդեն, երբ Ռուսաստանը բացեց Հայաստանի քաղաքացիների համար ցամաքային սահմանները, սկսվեց ուղևորահոսքի ավելացումը», — հայտնում են դեսպանությունից:

Հավելենք, ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ են։

Նախարարը նշել է, որ հունիսի 11-ին ռուս գործընկերոջ հետ Լարսում կփորձեն հասկանալ թողունակությունը ավելացնելու հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում