Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Ծանր իրավիճակն ու ընդդիմության թեթև օրակարգը. խաղ Հայաստանի համա՞ր, թե՞ Հայաստանի դեմ

Վիճակը խիստ լարված է, հայ արտահանողները վնասներ են կրում, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, խոսելով Վերին Լարս անցակետում առկա իրադրության մասին: Իսկ իրադրությունը Վերին Լարսում բարդացել է այն պատճառով, որ ուկրաինական պատերազմի հետևանքով արգելափակվել են բեռնափոխադրումների մի շարք ուղղություններ և մեծացել է Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը: Այլ կերպ ասած, խնդիրը միայն հայ բեռնափոխադրողների համար չէ, բայց այդ հանգամանքը իհարկե չի կարող լինել մխիթարական, քանի որ տնտեսական ներուժի առումով թերևս ամենախոցելին այդ իմաստով հենց Հայաստանն է: Հարցը այդ առումով ոչ միայն տնտեսական է, այլ նաև քաղաքական, առնվազն այն պատճառով, որ գործնականում արտացոլում է լայն իմաստով հայկական անվտանգության համակարգի լրջագույն խնդիրները, երբ տնտեսական անվտանգությունը կարող է հայտնվել էական մարտահրավերի առաջ, բայց ամենևին ոչ մեր կամքով կամ մեր քայլերի հետևանքով:

Միևնույն ժամանակ, անշուշտ Հայաստանի կառավարության վրա է խնդիրները հաղթահարելու ուղիների որոնման պատասխանատվությունը: Ավելին, հարց է օրինակ, թե արդյո՞ք Ուկրաինայի շուրջ իրավիճակի թեժացման ամիսների գործընթացին զուգահեռ Հայաստանում կատարվել է կանխատեսումային աշխատանք, որը կդիտարկեր լոգիստիկ-տնտեսական ճգնաժամի ռիսկերը և այդ առումով Վերին Լարսում իրավիճակի հնարավոր լարման մարտահրավերը: Մյուս կողմից, հարց է առաջանում, թե Հայաստանն ի՞նր գործուն այլընտրանքներ ունի այդ առումով, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգի կարևորությունը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն վերստին կարող է վերադառնալ իր այսպես ասած «միջանցքային» պահանջների գեներացման, զգալով Հայաստանի խոցելիությունը ներկայիս լոգիստիկ ճգնաժամի պայմաններում: Սրանք լոկ օրինակ-դրվագներ են, թե Հայաստանն ինչպիսի միջնաժամկետ ոու երկարաժամկետ ռիսկերի առաջ է ոչ միայն ռազմա-քաղաքական, այլ նաև տնտեսա-քաղաքական իմաստով:

Հատկապես, որ ռազմա-քաղաքական կենսունակությունը գործնականում պահանջում է տնտեսա-քաղաքական ամուր հող: Այդ իրավիճակում, Հայաստանում գործում է քաղաքական ընդդիմություն, որը խոշոր հաշվով ունենալով առավել առարկայական և պրակտիկ օրակարգ ձևավորելու հնարավորություն՝ այդ թվում հենց արցախյան հարցում Հայաստանի կենսունակության համար, «օրակարգ» է բերել արցախյան և հայ-թուրքական հարցերի վերաբերյալ դեկլարատիվ մոտեցումներ, որոնց հայաստանյան գեներացիան գործնականում հղի է ոչ միայն, և այս փուլում գուցե ոչ այնքան ռազմա-քաղաքական, որքան տնտեսա-քաղաքական բարդ հետևանքներով, իրականում նպաստելով ոչ թե Արցախը Ադրբեջանի կազմում որևէ կերպ չդիտարկելու հայկական շահի լուռ, բայց գործնական սպասարկմանը, այլ՝ դեկլարատիվ մակարդակում բարձրաձայնելով բացարձակ ականջահաճո կարգախոսները, գործնական մակարդակում կամա, թե ակամա օգտակար գործողություն ծավալելով հենց հայկական այդ շահի դեմ ադրբեջանա-թուրքական հակախաղի ծավալման հնարավորություն տալու համար: Հայաստանի համար խաղի հնարավորությունը խորհրդարանական ընդդիմությունը «հմտորեն» վերածեց Հայաստանի դեմ խաղալու հնարավորություններն ավելացնելու գործընթացի: Ընդ որում, այդ գործում ընդդիմությունն ակնհայտորեն հայտնվել է փակ ցիկլում, որի բանալին եթե անգամ երբևէ եղել է իր ձեռքում, այժմ հաստատապես այլ տեղում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում