Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ժամը 19:00-ին, «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր հերթական հանրահավաքը:
«Հայկական ժամանակի» ուժային աղբյուրների փոխանցմամբ՝ հանրահավաքին ժամը 19:25-ի դրությամբ ներկա է եղել 2150 մարդ:
Հանրահավաքին հաջորդել է ընդդիմադիրների երթը դեպի Կառավարական առանձնատներ: Հասարակական կարգը պահելու նպատակով տեղում ծառայություն են իրականացրել ոստիկանության ծառայողները: