Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Տաջիկստանի հետ սահմանի բոլոր խնդիրները լուծել խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանները տեղի բնակիչների և երկու երկրների սահմանապահների միջև պարբերաբար հակամարտությունների դաշտի են վերածվում: Պատճառը ոչ սահմանազատված տարածքներն են, որտեղ հնարավոր չէ որոշել ինչպես է անցնում պետությունների միջև սահմանը: