Կիևը հույս ունի սուզանավեր ստանալ Բեռլինից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը:
Նա հունիսի 3-ին հանդիպել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտի հետ, շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին ռազմական աջակցության համար և ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է «Եվրոպայի պաշտպանական սահմանը» դառնալ արևելքում:
«Չեմ բացառում Գերմանիայից սուզանավեր ստանալու հավանականությունը, քանի որ մենք պատրաստ ենք արևելքում Եվրոպայի պաշտպանական սահման դառնալ: Այդ համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել ինչպես այս փուլում, այնպես էլ՝ ապագայում»,- ասել է Ռուսլան Ստեֆանչուկը: