Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Արցախի կարգավիճակն ու Երևանի լուծելիք ելակետային խնդիրները

Արցախի կարգավիճակի հարցը արցախցիների իրավունքների և անվտանգության հանգամանքից բխեցնելու Երևանի քաղաքական մոտեցումը, որ ազդարարել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի իր հայտնի ելույթում, Հայաստանում արժանանում է մեղմ ասած ոչ միարժեք գնահատականների: Եվ դա թերևս նաև միանգամայն բնական է, և գուցե նույնիսկ անհրաժեշտ: Ի վերջո, Հայաստանի քաղաքական ուժը թերևս ավելի շատ կախված է մոտեցումների բազմազանությունից, քան հակառակը՝ միատար հավանություններից: Իհարկե բոլորովին այլ հարց է, թե ինչպիսին են անհամաձայնությունների քաղաքական որակներն ու տրամաբանությունը, և այստեղ իհարկե բովանդակային առումով կան լրջագույն խնդիրներ: Այն դեպքում, երբ իսկապես քաղաքական բովանդակային քննարկումներն ու բանավեճը կարող են ավելացնել Հայաստանի ճկունությունը բարդ մի ժամանակահատվածում, երբ Երևանը պետք է լուծի մի քանի ելակետային խնդիր:

Մասնավորապես, պետք է ապահովել արցախյան հարցի, հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ առկա իրադրությունը քաղաքական հուն տեղափոխելու գործընթացի անշրջելիություն, իրադրության կառավարելիության քաղաքական գործիքակազմի գերակշռություն և ռազմական էսկալացիայի ռիսկի առավելագույն չեզոքացում: Դրա հետ մեկտեղ, պետք է ապահովել Արցախի կարգավիճակի հարցի «աներեր» առկայություն օրակարգում՝ ընդ որում միջազգային լեգիտիմությամբ, բայց այդ հարցն էլ լուծել մի իրավիճակում, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը ունեն այդ հարցի վերաբերյալ հիմնարար մոտեցումներ: Ռուսաստանը նախընտրում է չխոսել կարգավիճակի մասին, չշոշափել այդ հարցը, իհարկե չչեղարկել այն, բայց նաև չբարձրաձայնել և չբերել քննարկման տիրույթ, թողնելով ապագայի, մինչ այդ գերադասելով կարգավորել ռեգիոնալ կապեր, հաղորդակցոություն և այլն: Արևմուտքի ռազմավարությունը ենթադրում է ժամանակ առ ժամանակ կարգավիճակի հարցի շեշտադրում, մի շարք նկատառումներից ելնելով, կապված գերազանցապես Ռուսաստանի հետ ռազմավարական դիմակայությամբ, Իրանի խնդրով, նաև Չինաստանի ռազմավարական խնդրի դիտարկումով:

Այստեղ ահա, Երևանի խնդիրն է պահել հարցը օրակարգում, բայց նաև այնպես, որ դա հակասության կամ հակադրության մեջ չմտնի ռուսական կամ արևմտյան ռազմավարությունների հետ, Հայաստանն ու Արցախը այդ կերպ չհայտնվեն ՌԴ կամ Արևմուտքի հանդեպ հակադարձ երթևեկության մեջ: Այստեղ է թերևս, որ առավել օպտիմալ տարբերակը կարգավիճակի հարցը իրավունքների և անվտանգության հարցերի գերակայությամբ պահելն է, դրանցից բխեցված պահելը: Դա թույլ է տալիս ունենալ ռուսական և արևմտյան ռազմավարությունները որոշակիորեն համադրելու հեռանկար, տարածություն, միաժամանակ այդ կերպ սպասարկելով Հայաստանի և Արցախի համար կարգավիճակի առանցքային հարցը օրակարգում պահելը՝ առանց նշաձողային իջեցումների ուղիղ պատասխանատվության, և միաժամանակ առանց Ադրբեջանին՝ ապակառուցողականության ուղիղ առիթ,  Հայաստանի ու Արցախի դեմ՝ Ռուսաստանին և Արևմուտքին տարբեր տրամաբանությամբ մատնագրեր հղելու փաստարկ տալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում