Thursday, 28 03 2024
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»
Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը. «Հրապարակ»

Իշխանությունը պարտավոր է պաշտպանել ժողովրդավարությունը հակահեղափոխական պուտչից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը։

Պարոն Շիրինյան, նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Տեղի ունեցածն ինչպե՞ս եք գնահատում, ժողովրդավարությանը կարող է հարված հասցվե՞լ, թե ոչ։

-Իրականում երեկ ժողովրդավարությունն ինքն իրեն պաշտպանել է, իհարկե թույլ է պաշտպանել, որովհետև ժողովրդավարություն չի նշանակում, որ յուրաքանչյուրը կարող է իր մալուխը վերցնել, թափահարել և ասել՝ իշխանափոխություն։ Եվ պետությունն ինքն իրեն պետք է կարողանա պաշտպանել։ Դա նույն բանն է, որ, օրինակ, մի գեղեցկուհի քայլում է փողոցում, ով անցնի, վրա տա, և նա իրավունք ունի ցանկացածի գլխին տալ, եթե պաշտպանության այլ տարբերակ չունի։ Սա գրոհ էր, խռովություն, գրոհում են պետական հիմնարկների վրա, ուժային կառույցների վրա։ Եվ ուրիշ պետությունում ոստիկանությունը շատ վաղուց վահաններ և հատուկ միջոցներ էր կիրառել։ Իսկ թե ինչու չեն արել մինչև հիմա, ինձ համար տարօրինակ է։ Սրանց նպատակը հենց այս էսկալացիայի հաշվին ալիքը թեժացնելն էր։ Միանշանակ է, որ ռուսական հետք կա այստեղ, այսինքն՝ երկիրն ապակայուն պահելու։ Եվ ես չեմ կասկածում, որ նրանց մի զգալի մասը ռուսական ԿԳԲ նախկին գործակալներ են։ Մեկը բացահայտ գործակալ է, և բոլորս գիտենք, Վանեցյանը ԿԳԲ չէ՞․․․

-Արդյոք թափ կարո՞ղ է հավաքել այս շարժումը Կրեմլից աջակցության դեպքում։

-Չի կարող։ Ռուսաստանը ցեխի մեջ խրվել է։ Հայերի իռացիոնալ վերաբերմունքը դեպի Ռուսաստան այն պատկերն է առաջացնում, թե այդ երկիրը չի կարող խորտակվել։ Բայց այդ նավը խորտակվել է։ Մեզնով զբաղվելու ժամանակ չունի։ Եվ հիմա գործակալական ցանցով է փորձում այս ամենը համակարգել։

-Կարծում եք՝ նրանց գործողություններին իշխանությունը շատ ավելի կո՞շտ պետք է արձագանքի։

-Իհարկե, իշխանությունների արձագանքը մեղմ է և չհիմնավորված։ Երկիրը չի կարելի երկար ժամանակ թողնել ցնցումների մեջ, ապակայուն վիճակում, մանավանդ ոչ տնտեսություն ունենք կարգին, և ոչ էլ պատերազմից հետո կազդուրվել ենք։

Հայաստանը միջազգային գործընթացների մեջ է, իշխանությունը փորձում է քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, Միշել, ԱՄՆ, Հնդկաստան և այլն։ Այս ամենը Ռուսաստանին սարսափի մեջ է գցում, որ հավերժական հավատարիմ ստրուկը, որ հայությունն է, այսօր թքած ունի իր վրա, իր ազատության և անկախության հարցերն է լուծում՝ նաև իր հետ նորմալ հարաբերություններ ցանկանալով։ Պատկերացրեք, Արցախի և երկրի հազար ու մի հարցերով վարչապետ կամ նախագահ բանակցում են, բայց երկրում անընդհատ անկայուն վիճակ է, նրան ուղղակիորեն օգնում են Ալիևին․․․

-Ասում են՝ եկել ենք Արցախը փրկենք։

-Արցախն այսօր ռուսական ռազմաբազա է հենց իրենց շնորհիվ, Արցախը փրկված է,և այնքանով, որքանով կա, Արցախը փրկված է, և որևէ սպառնալիք չկա, մնացածը մանր-մունր բաներ են։ Եվ հիմա Արցախն ունի մի խնդիր՝ արցախահայությունը վերադառնա Արցախ, իսկ Հայաստանը նրա հարցը միջազգային հարթակներում պարզելով և նաև ֆինանսապես, տնտեսապես օգնելով։ Արցախի առաջնահերթությունը վերաբնակեցումն է, ինչին Հայաստանը լայն աջակցություն է ցուցաբերում։ Հիմա Արցախից աղմկում են, թե ինչու է Հայաստանն օգնում և այդ մասին բարձրաձայնում։ Լավ է անում։ Հետաքրքիր է, Արցախի ժողովրդին այդ գումարները հասնո՞ւմ են, թե ոչ։ Ֆրանսիայի հրապարակ հասածները  պետք  է տեղափոխվեն Ռուսաստանի դեսպանատան առաջ, քանի որ նրանք ռուսամետ ուժեր են, նրանք հակապետական ուժեր են։ Եվ հիմա իշխանությունը պարտավոր է պաշտպանել ժողովրդավարությունը հակահեղափոխական պուտչից։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում