Thursday, 18 04 2024
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել

Ընդդիմության նպատակը բողոքի մասնակիցների շրջանակն ընդլայնելը չէ․ նպատակը լարվածություն ապահովելն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

-Պարոն Նավասարդյան, երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հիվանդանոց է դիմել 60 անձ, մեծ մասը՝ ոստիկաններ, իսկ տեղի ունեցած դեպքերով հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 11 անձ։ Տեղի ունեցածը ժողովրդավարությանը կարո՞ղ է հարված հասցնել, թե ոչ։

Ես կարծում եմ՝ անկախ նրանից, թե որքանով զանգվածային կդառնան ընդդիմության ցույցերը, այդքանով անհամաչափ ուժի կիրառումն ավելի հավանական կդառնա։ Իսկ դա կարող է հաղթել բավականին փխրուն կայունությանը, որ կա մեր ներքին քաղաքական դաշտում։

Ինչ վերաբերում է նրան, թե ժողովրդավարությանը հարված է, թե ոչ, միգուցե անմիջական կապ չկա Հայաստանի հեղինակության տուժելու առումով, բայց որ այս ներքին քաղաքական իրավիճակը կաշկանդում է մեզ մոտ ժողովրդավարական  ինստիտուտների կայացման գործընթացին, միանշանակ է։ Այսինքն՝ բոլորը կենտրոնացած են այս անպտուղ ներքին քաղաքական հակամարտության վրա և այլ բաների մասին մտածելու ո՛չ ժամանակ են ունենում, ո՛չ էլ ռեսուրս։ Դա, բնականաբար, որոշակի հիասթափություն է առաջացնելու միջազգային գործընկերների մոտ, որովհետև ինչքան կարելի է բարեփոխումների կարևոր ծրագրերի իրականացման խոչընդոտը տեսնել ներքին անկայունության մեջ, ամեն ինչին վերջ պետք է լինի։ Եվ եթե երկիրը չի կարողանում զարգանալ, ուրեմն արժանի չէ նաև արտաքին աջակցության։ Բնականաբար, այդ կարգի տրամադրություններ կառաջանան այն միջազգային շրջանակներում, որոնք կցանկանային Հայաստանին օգնել ծանր վիճակից դուրս գալու համար։

Ի՞նչ սպասել հաջորդիվ։ Տեսակետ կա, որ նպատակը հենց  այս էսկալացիայի հաշվին ալիքը թեժացնելն էր։

-Ես կարող եմ ամենաակնհայտ տարբերակն առաջարկել․ անհրաժեշտ է քաղաքական, անվտանգային խնդիրները հնարավորինս տեղափոխել կառուցողական երկխոսության դաշտ, բայց միգուցե դա այնքան էլ իրատեսական չէ՝ հաշվի առնելով՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, բայց գոնե ցուցարարների մի մասի հետ, կարծում եմ, խոսել և գտնել համատեղ լուծումներ հնարավոր է։ Ամեն դեպքում նման փորձ պետք է անել, բայց, ցավոք, իշխանությունը պատրաստ չէ անկեղծ և լուրջ խոսել հասարակության հետ, և դա հասարակության մեծ մասին ուղղակի անտարբեր է դարձնում այս ամբողջ ընթացքի նկատմամբ, այսինքն՝ մարդիկ ո՛չ միանում են ցույցերին, ո՛չ էլ ցույցերի դեմ են, նրանք միանալու նպատակահարմարությունը չեն տեսնում և հստակ և վճռակորեն արտահայտվում են։ Ի վերջո, եթե ցույցերի մասնակիցները զգան, որ շատ լուրջ դիմադրություն կա հասարակության մեջ իրենց գործողություններին, իրենք ստիպված պետք է որ փոխեն իրենց մարտավարությունը, բայց այդ հստակ և վճռական դիմադրությունը չկա, և դա հետևանք է նրան, որ իշխանությունները պատրաստ չեն գնալ լուրջ և խորը երկխոսության հասարակության հետ։

-Ինչպե՞ս պետք է տեղի ունենա այդ երկխոսությունը։ Իշխանական պատգամավորները երեկ արձագանքում էին, դատապարտում էին տեղի ունեցած միջադեպը ֆեյսբուքյան գրառումներով։

-Դա, այսպես կոչված, ռազմավարական հաղորդակցության խնդիրներից մեկն է, որ կա իշխանությունների մոտ, որ շարունակում են արդեն չորս տարուց ավելի, այդ հաղորդակցությունը իրականացնել սոցիալական ցանցերի միջոցով։ Սոցիալական ցաները հաղորդակցության բավականին լավ միջոց են, քանի որ ապահովում են քաղաքացիների տարբեր խնդիրների քննարկման զանգվածային մասնակցություն, սակայն երբ խոսքը գնում է շատ լուրջ և կարևոր քայլերի մասին, որոնք պետք է պատասխանը լինեն պետության առջև ծառացած մարտահրավերներին, այստեղ նաև այլ ձևաչափեր, որոնք հնարավորություն են տալիս խորանալ խնդիրների մեջ, գտնել լուծումներ։ Այդ կարգի հարթակներ Հայաստանում, ցավոք, ձևավորված չեն։ Եվ այնպիսի տպավորություն է, որ նման հարթակների գոյության մեջ հետաքրքրված չէ նաև իշխանությունը, և ինքն էլ որոշ չափով մեկուսացված է լինում հասարակությունից և հասարակության կողմից խնդիրները լուծելու օգնությունից։

-Այսինքն՝ հասարակությունը վանում է իրենից և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությա՞նը։

-Փաստորեն՝ այո՛, գնալով հասարակության այն սեգմենտը, որը չի ցանկանում միանալ ընդդիմության ցույցերին, բողոքներին, բայց միևնույն ժամանակ, հստակ իր աջակցությունը հասարակությանը չի դրսևորում։ Այդ սեգմետն անընդհատ մեծանալու միտում ունի, և դա սկսվել է մինչև պատերազմը, և խնդիրը խորացել է պատերազմից հետո։

-Ընդդիմությունը հրավիրել է հանրահավաք։ Որքանո՞վ այսօրվանից կարող է թափ ստանալ նրանց շարժումը։

-Եթե թափ առնել ասելով նկատի ունեք հանրային աջակցությունը, ապա միանշանակ ոչ։ Եվ իմ տպավորությամբ՝ ընդդիմությունը նույնիսկ այդպիսի ձգտում էլ չունի, որովհետև եթե ցանկանա, որպեսզի հնարավորինս համախմբում տեղի ունենա հասարակության մեջ, ապա այդպես չէր վիրավորի հասարակության մեծ մասին, որը չի միանում իրենց։ Իրենց չմիացողներին հրապարակայնորեն հարթակներից և՛ ժեխ են կոչում, և՛ թուրք, այն մարդկանց, որոնք վերապահում ունեն այս հանրահավաքներին մասնակցելու։ Եվ ուրեմն իրենց նպատակը բողոքի մասնակիցների շրջանակն ընդլայնելը չէ։ Իրենց նպատակը թեժություն, լարվածություն ապահովելն է այն քանակով, որն այսօր կա, և որը չի նվազելու, քանի որ նրանք այն մարդիկ են, որոնք անմիջական բարեկամական կամ այլ կապեր ունեն հանրահավաքի կազմակերպիչների հետ, այսինքն՝ դրանք այն մարդիկ են, որոնք հիմնականում ընտրություն չեն կատարել միանալ հավաքներին, այլ ուղղակի դա իրենց պարտավորությունն է հանրահավաքների կազմակերպիչների նկատմամբ։ Իսկ մնացած զանգվածը, որը հետաքրքրության  կամ ուղղակի ինչ-որ լուծում փնտրելու համար գալիս և միանում է հանրահավաքներին, կրիտիկական քանակի չի հասնում, ամեն դեպքում, կորիզը նույնն է մնում և այդ կորզին էլ ապահովում է ընդհանուր լարվածությունը, որը հենց ընդդիմության նպատակն է։

-Իշխանությունը հայտարարել է, որ  թույլ է տալու, որ ընդդիմությունը մինչև վերջ մաշի իր բոլոր հնարավորությունները:

-Դա շատ հանգամանքներից է կախված, որովհետև այսօր Հայաստանում վճռական բողոքն իշխանությունների դեմ այն քաղաքական շրջանակներից է, որոնք հույս ունեն, որ կստանան նաև աջակցություն դրսից, և պարզ է, որ դուրս ասելով՝ մենք  նկատի ունենք Մոսկվայի որոշակի քաղաքական շրջանակները։ Եվ մենք Մոսկվայի տարբեր քաղաքական գործիչներից լսում ենք այդպիսի  հայտարարություններ, որ Հայաստանում հասունացել է իշխանափոխություն կատարելու հարցը։ Եվ քանի դեռ այս հույսերը Մոսկվայի այդ քաղաքական շրջանակներից մնում են, այդքան չի մաշվելու այս բողոքի շարժումը, բայց երբ աջակցության խոստումներն արդեն համոզիչ չլինեն հանրահավաքի կազմակերպիչների համար, միգուցե իրենք էլ կհոգնեն և անիմաստ կհամարեն այս լարվածությունը պահել։ Բայց արդյո՞ք նման հիասթափություն իրենց Մոսկվայի աջակիցների կողմից կստանան, թե ոչ, հարց է, որովհետև ես կարծում եմ, որ այդ աջակիցները կարող են միայն ակտիվանալ, այլ ոչ թե անհամոզիչ լինեն իրենց խոստումներում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում