Նախկին իշխանությունները արեցին ամեն ինչ, որ Հայաստանը կախվածության մեջ լինի ՌԴ-ից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Չեխիայում բնակվող քաղաքական մեկնաբան, տնետսագետ Բագրատ Առաքելյանը:
Առաքելյանը կարծում է, որ Հայաստանի համար շատ ծանր կլինի ՌԴ-ից տարանջատումը, բայց այլընտրանք չունենք․ «Արևմուտքի հետ պետք է փորձենք ՀՀ համար ճանապարհային քարտեզ մտածել: Հայաստանն Արևմուտքի շուկային շատ բան ունի առաջարկելու»: Առաքելյանի խոսքով, եթե Ռուսաստանը Կիևը գրավեր, հիմա Ռոբերտ Քոչարյանը կառավարության շենքում ռուս գեներալների հետ կոնյակ էր խմում․ «Ընդդիմությունը հասկանում է, որ իրենց քայլերն արդեն անիմաստ է»: