Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պաշտոնակատար նշանակելու, միջամտելու երևույթներն իրենք ժողովրդավարության սկզբունքների մեջ չեն տեղավորվում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը

Պարոն Երիցյան, կառավարությունն առաջարկում է 141 բնակավայրի և 11 համայնքների վերամիավորման արդյունքում ձևավորել 5 համայնք: Ձեր կարծիքով, որքանո՞վ է այս որոշումն արդյունավետ, արդյոք կարող են այն դիտարկել որպես համայնքների խոշորացման շարունակությո՞ւն:

Կառավարությունն այդպես է դիտարկում և ավելի շատ շրջանային մոդելին է մոտենում: Սա ընդամենը մոդելի մոտեցման սկզբունքի հարց է: Եթե նախկինում կար շրջանային մոդելին մոտ տարբերակ և փոքր փնջային մոդել, ապա սա ավելի շատ շրջանային մոդելին է նման: Իսկ արդյունավետությունը միայն վարչատարածային փոփոխություններով չի որոշվելու, այլ նաև նրանով, թե ինչքանով լիազորություն կտա, ինչքանով ֆինանսավորում կապահովվի, ինչքանով հարկային ապակենտրոնացում տեղի կունենա: Մինչև դրանք չլինի, որևէ արդյունավետության մասին խոսելը շուտ է։

-Այնուամենայնիվ, մինչև այս պահը տեղի ունեցած խոշորացման գործընթացը որքանո՞վ է արդյունավետ եղել։

– Հայաստանում ընդամենը վարչատարածքային փոփոխություններ են, ապակենտրոնացում՝ որպես այդպիսին, չենք արել, իսկ ինքնակառավարումն ապակենտրոնացմամբ է որոշվում: Այսինքն՝ ինչ նոր լրազորություններ են փոխանցվում, դրանց համապատասխան ինչ ֆինանսներ են փոխանցվում համայնքներին: Մենք այդ հարցում 15 տարի առաջվա մակարդակում ենք գտնվում: Վարչատարածքային փոփոխությունը պետք է հիմք լինի դրա համար կամ չլինի։  Այս պահին չունենք ապակենտրոնացման բավարար մակարդակ Հայաստանում։

-Խոշորացված համայնքներում տարբեր խնդիրներ են առաջանում, մասնավորապես Գեղարքունիքի տարբեր համայնքներ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցին։ Նմանատիպ խնդիրներն ինչպիսի՞ լուծում պիտի ստանան։

Ամբողջ աշխարհում միակ դեղատոմսն ապակենտրոնացումն է։ Այսինքն՝ որպեսզի բնակչության կարիքները բավարարվեն, որակյալ ծառայություններ մատուցվեն, նշանակում է՝ պետությունը կենտրոնական իշխանություններից լիազորությունները պետք է փոխանցի համայնքներին։ Այսօր, օրինակ, համայնքները այն լիազորությունները, որ իրականացնում են, դրանցից շատերը ֆինանսներով ապահովված չեն։ Հարկային ապակենտրոնացումը Հայաստանում 2,5 տոկոս է։ Սա չնչին է։

Իշխանությունները միշտ ասել են, որ խոշորացումը կանենք, հետո ապակենտրոնացումը։ Երբեք չեն հրաժարվել դրանից, բայց փաստացի 2010-ից այս կողմ դեռ շարժ չունենք։ Միշտ էլ կենտրոնական իշխանությունը դժվարությամբ է լիազորություններ փոխանցում։

-Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները։ ՏԻՄ մասով ինչպիսի՞ փոփոխություններ պետք է լինեն, որ չստեղծվեն այնպիսի իրավիճակներ, ինչպիսին Վանաձորում էր, Թալինում և այլ համայնքներում։ Առաջարկներ ներկայացրե՞լ եք։

-Մենք նախկինում էլ բոլոր սահմանադրական փոփոխությունների ժամանակ առաջարկներ ներկայացրել ենք։ Դրանց մի մասը ընդունվել են, մյուս մասը՝ ոչ։ Խնդիրները շատ-շատ են։ Ընտրական համակարգը պետք է հստակ սահմանումներ ունենա Սահմանադրության մեջ, մեզ մոտ հիմա կարող է էսպես, կարող է էնպես է։ ՏԻՄ օրենքը և վարչատարածքայինը պետք է սահմանադրական օրենքներ լինեին, ոչ թե հասարակ օրենքներ և այլն։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքում վերջերս փոփոխություն կատարվեց, որը հնարավորություն է տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոշորացված համայնքում և մասնավորապես Վանաձորում ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ավագանու անդամի: Ինչպե՞ս եք գնահատում։

-Ընդհանրապես պաշտոնակատար նշանակելու, միջամտելու երևույթներն իրենք ժողովրդավարության սկզբունքների մեջ չեն տեղավորվում, այսինքն՝ դրանց պետք է օրենսդրական լուծումներ տրվեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում