
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը
Պարոն Մարջանյան, այս տարվա փետրվարի 1-ից սպառողն ինքն է ընտրում, թե որ աղբյուրից գնի էլեկտրաէներգիա: Շուկայի այս ազատականացումն ի՞նչ է տալիս Հայաստանին, ինչպե՞ս եք այն գնահատում, որքանով նոր խաղացողներ կլինեն:
Ճիշտ կլինի հարցի պատասխանը բաժանել երկու մասի՝ տեսական և կիրառական: Տեսական մասով հայտնի է, որ ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը մրցակցության խրախուսումը միշտ դրական ազդեցություն է ունենում ցանկացած շուկայի վրա, այդ թվում էլեկտրական էներգետիկ ոլորտում: Այս դեպքում նպատակն է ստեղծել մրցունակ իրավիճակ էլեկտրական էներգիայի շուկայում: Ինչ վերաբերում է պրակտիկ կյանքին, ապա կյանքը ցույց է տալիս, որ նմանօրինակ ծրագրերի իրականացումը կարող է բերել շատ դրական արդյունքների, կարող է բերել նաև բացասական արդյունքների: Թե ինչ կլինի իրական կյանքում, ցույց կտա ժամանակ: Հնարավոր բացասական արդյունքներից կարելի է նշել այն, որ հավանաբար, այս գործընթացը կբերի սակագների որոշակի բարձրացման: Մյուս բացասական բանն այն է, որ կարող է որոշակի խառնաշփոթ ստեղծվել էլեկտրական էներգիա արտադրող, տեղափոխող և սպառող երեք հատվածներում: Վերջինս կարգավորելի է ճիշտ ղեկավարման դեպքում: Կարող է լինել դրական էֆեկտներ, կարող է լինել բացասական էֆեկտներ: Ամեն ինչ կախված է կոնկրետ վարչարարությունից:
ՀԷՑ-ը, փաստորեն, էլեկտրաէներգիայի միակ մատակարարը չէ, բայց շարունակում է մնալ որպես միակ բաշխողը: Արդյոք սա խնդիրներ չի առաջացնում, այդ թվում սակագների ճշգրտման առումով:
Բանն այն է, որ գոյություն ունի բնական մենաշնորհ հասկացությունը: Այն, որ մենք դեկլարատիվ հայտարարում ենք, որ այլևս վերացնում ենք վաճառքի մենաշնորհը, ֆիզիկական ցանցերում դա չի արտահայտվելու: Դա մնում է մենաշնորհւի զուտ դեկլարատիվ բացառում: Ինչպիսի՞ն պետք է լինի իրականում զուգահեռ զարգացվող ցանցը կամ ընդհանրապես զուգահեռ զանց զարգացնելու են, թե ոչ, ո՞վ է դրա համար վճարելու, ինչ գին է սահմանվելու: Այդ բոլորը կյանքը ցույց կտա:
Տեսակետ է հնչում, որ Հայաստանն ունի այնքան հնարավորություն, որ կարող է պահովել էլեկտրական էներգիայի սպառում թե մեզ համար, թե Իրանի: Որքանո՞վ Հայաստանն իրականում ունի այդ ներուժը:
Իհարկե, Հայաստանը չի կարող ապահովել Իրանի էլեկտրական էներգիայի պահանջարկը: Ինչպես գիտեք, գործում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, որի հեռանկարը կարծես թե, վերջին ամիսներին ավելի հստակ ուրվագծվեց: Խոսքն այն մասին է, որ մոտավորապես 2 անգամ կավելանա Հայաստան ներկրվող գազի ծավալները և համամասնաբար յկավելանա Հայաստանից Իրան էլեկտրական էներգիայի արտահանման ծավալները: Հայաստանն ունակ է այդ ծավալներն արտադրել ու արտահանել Իրան, բայ այս ծրագիրը կյանքի կկոչվի միայն այն դեպքում, երբ վերջապես ավարտին հասցվի այս բարձրավոլտ և բազմաչարչար գծի շինարարությունը, որը հետաձգվում էարդեն որերորդ տարին:
Պատճառները հիմնականում քաղաքակա՞ն են:
Պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են՝ դրանից բխող ֆինանսական հետևանքներով: