ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Բռնություն: Տեռոր: Խուլիգանություն: Սա է երբեմնի գողապետության «գաղափարախոսների» և նրանց մանկլավիկների ներքաղաքական հարցեր լուծելու միակ մեթոդը: Սրանց միակ ցանկությունը վերադարձն է դեպի խուժանապետություն, որտեղ կարող են լինել բացառիկ ներդաշնակ իրենց սահմանափակ աշխարհայացքի հետ:
Այն, ինչ այսօր տեսանք, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում դժվար է խաղաղ հավաք անվանելը: Ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունը չունի որևէ արդարացում: Այս, մեղմ ասած, ոչ խաղաղ հավաքի կազմակերպիչները, Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխնատվության: Բռնությունը Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական կյանքում տեղ չունի և պետք է արժանանա ամենակոշտ հակազդեցության»: