Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը մերժում է քաղաքական պայքարի հակասահմանադրական և ծայրահեղական մեթոդները

Հայտարարություն

Հանուն Հանրապետության

Խորհդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, մեկ ամսից ավելի Երևան քաղաքում և Հայաստանի մարզերում կազմակերպելով ինքնանապատակ և հանրային որևէ շոշափելի շահ չսպասարկող ագրեսիվ ցույցեր, օրերս շրջանառության մեջ են դրել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայտարարության նախագիծ՝ հրապարակավ պնդելով, որ հայտարարությանը չմիացած քաղաքական ուժերը սպասարկում են Հայաստանի թշնամիների շահերը և չեն ներկայացնում հայ հանրությանը։

Ավելին՝ նշյալ քաղաքական քաղաքական ուժերը հայտարարել են, որ հայտարարությանը չմիացած գործող իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, և վերջինիս հետ կարող են վարվել, ինչպես ցանկանան։

«Հանուն հանրապետության» կուսակցությունը, կանգնած լինելով Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության անվերապահ պաշտպանության դիրքերում, արձանագրում է հետևյալը։

1. Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, և որևէ քաղաքական ուժ չի կարող հավակնել խոսել ողջ ժողովրդի անունից։ Անցյալ տարի տեղի ունեցած ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ժողովրդի կողմից ստացել է իր փաստացի հանրային կշռին և վստահությանը համարժեք քվե և, ըստ այդմ, կարող է խոսել միայն իրեն ձայն տված ընտրողների անունից։

2. 2018թ․-ի հեղափոխությունը մեկընդմիշտ փակել է ոչ ընտրական ճանապարհով իշխանափոխության՝ պետական հեղաշրջման ճանապարհը, ինչի հետ պարտավոր են հաշվի նստել հայաստանյան քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը։ Իշխանության հետ ցանկացած հակադրություն պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով և, ի վերջո, հերթական համապետական ընտրություններով։

3. Արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների թեմայի շահարկումը ներկայիս փոթորկուն և անորոշ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միջավայրում անխուսափելիորեն թուլացնում է Հայաստանը։

Հետևապես, անկախ ներքաղաքական տարաձայնություններից, բոլոր պետականամետ ուժերը պարտավոր են չհատել երկրի գոյութենական կարմիր գծերը։ Հայաստանի ներքին դիմադրունակության նմանօրինակ ջլատումն անդառնալի վնասներ կհասցնի թե՛ Հայաստանին և թե՛ Արցախին։ Արցախը կարող է կանգուն լինել միայն ուժեղ և կայուն Հայաստանի գոյությամբ։

4. Անթույլատրելի է հասարակության բևեռացմանն ու պառակտմանը տանող խորհրդարանական ընդդիմության վարքագիծը։

Իշխանությանը և իրենց հետ անհամաձայն քաղաքացիների անվանարկումը, հայհոյախոսությունն ու բռնությունն անհարիր են ժողովրդավարական պետությանը և երկիրը կարող են ընկղմել եղբայրասպան քաոսի մեջ։ Ավելորդ է անգամ խոսել, թե ինչ ողբերգական հետևանքներ դա կունենա հայոց պետականության համար։ Նման պարզ ճշմարտություններն անտեսող քաղաքական ուժերը կա՛մ խեղված պատկերացում ունեն պետության ինքնիշխանության և ժողովրդվարության մասին, կա՛մ գործում են Հայաստանի թշնամիների ուղղակի կամ անուղղակի ուղղորդմամբ։

5. Նախընթաց ավելի քան քսան տարիներին ապօրինաբար կուտակված ահռելի կարողության բռնագանձման վերահաս վտանգը փողոցային ակցիաների ստվերային դիրոժորներ երկրորդ և երրորդ ննախագահներին և իրենց շրջապատին տանում են պետականաքանդ հակադրության, որը կարող է հանգեցնել հենց իրենց նկատմամբ ժողովրդական դատաստանի, ինչն առայժմ բացառվում է՝ հենց գործող լեգիտիմ և ժողովրդավար իշխանության շնորհիվ։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը վճռականորեն մերժում է քաղաքական պայքարի հակասահմանադրական և ծայրահեղական մեթոդները և մեկ անգամ ևս ընդգծում ժողովրդավարական պետության կերտմանը մասնակից լինելու իր հավատամքն ու պատասխանատվությունը։

Կոչ ենք անում Հայաստանի ինքնիշխանությամբ, ժողովրդավարությամբ և ազատությամբ մտահոգ բոլոր քաղաքական ուժերին համախմբված ո՛չ ասել Ֆրանսիայի հրապարակում թևածող անցյալի բռնատիրության ստվերներին և քաղաքակիրթ մրցապայքարով ձևավորել ժողովրդավարական քաղաքական համակարգ՝ զերծ օտարահպատակ և հակաժողովրդավարական ուժերից և գործիչներից։

Մենք ունենք մեկ հայրենիք, որի անկախությունն ու բարեկեցությունը պետք է լինի իրավամբ հայաստանակենտրոն բոլոր քաղաքական միավորների հիմնական առաքելությունը։

Հանուն Հանրապետության կուսակցություն

Քաղաքական խորհուրդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում