Sunday, 15 09 2024
14:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:15
Եգիպտոսում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել․ կան տասնյակ վիրավորներ
Ալիևի ռեժիմի գոյատևման հիմքերից մեկը հայաֆոբիան է. դրանով նա «կերակրում» է իր ժողովրդին
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ
Երևանի գլխավոր հատակագիծը լուրջ խնդիրներ ունի. այնտեղ որոշ հուշարձաններ ընդգրկված չեն
13:30
Մի քանի ամիս դաշտ դուրս չգալուց հետո՝ Մեսսին 2 գնդակի հեղինակ դարձավ
Կտրուկ ձևով պետք է շտկենք իրավիճակը. ընկերություններ ենք կորցնում
Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում․ նախարարի գրառումը
Վլադիմիր Պուտինի թուրքական ընտրությունը ռազմա-քաղաքական գործիքակազմից վերածվում է հավելյալ խնդրի՞
Աշնակում էլեկտրական շչակ կգործարկվի
Անցկացվել են կրթամշակութային էքսպոներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչների արդիականացման համար
Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Լարսը բաց է
Հրվ.Կորեան արտադրում է առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր. Հայաստանը դրա կարիքը շատ ունի
Ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը փորձում է միջանցքի հարցում փափուկ բարձ դնել Իրանի գլխի տակ, սակայն Թեհրանն անդրդվելի է
10:09
Avio-ն հայտարարել է նոր Vega Next հրթիռի արձակման ծրագրերի մասին
Սարոյանը շատ ուրախ կլիներ տեսնել, թե ինչպես է Հայաստանը պետականություն ստեղծել և պահպանել
09:45
Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը
Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել բաց տիեզերք
09:15
2024-ը՝ մարդկության պատմության ամենատաք ամառը՞․ գլոբալ տաքացումներն անհանգստացնող են
Ի՞նչ է շրջանառվում ու հասունանում ռեգիոնում
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ

ՀՀ գլխավոր դատախազը խրախուսել է մի խումբ դատախազների. նրանք ընդունել են շրջադարձային նշանակության 400-ից ավելի ակտ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների՝ շնորհակալագրերի, դրամական պարգևատրումների արժանանալուց մինչև դասային աստիճանների բարձրացում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դատախազները խրախուսվել են մինչդատական վարույթի օրինականության ապահովման գործառույթի շրջանակներում քննությունների որակի և լիարժեքության, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցերում դրսևորած հետևողականության համար:

«Մասնավորապես, քրեական վարույթների շրջանակում իրացնելով իրենց դատավարական լիազորությունները՝ նշված դատախազները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել ինչպես կոնկրետ քրեական գործերի ելքերի, այնպես էլ դրանց առնչվող անձանց համար:

Առանձին դեպքերում դատախազների կայացրած այդ որոշումների արդյունքում անձինք ազատվել են անհիմն քրեական հետապնդումից կամ դատի տրվելուց, որոշ դեպքերում դատախազական ներգործության միջոցների կիրառման, դատախազների ցուցումների կատարման արդյունքում հանցագործությունները բացահայտվել են լիարժեք և մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դատախազներին իրենց ծառայողական պարտքի նկատմամբ նման հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և հորդորել շարունակել հետագա գործունեությունը նույնպիսի բծախնդրությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արթուր Դավթյանը հիշեցրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից կայացվել են նման շրջադարձային նշանակություն ունեցող ավելի քան 400 ակտեր, ինչը փաստում է մինչդատական վարույթի շրջանակներում քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու հարցում դատախազական ներգործության արդյունավետության մակարդակի էական բարձրացումը: Միևնույն ժամանակ, կտրուկ ավելացել են նաև վարույթների շրջանակում կայացվող դատախազական ակտերի քանակական ցուցանիշները:

Նա նշել է, որ այս միտումները լինելու են շարունակական: «Դատախազը քրեական հետապնդման ոլորտում ոչ միայն որոշող սուբյեկտ է, այլ նաև՝ ամբողջ վարույթի օբյեկտվության և օրինականության համար պատասխանատու պաշտոնատար անձ: Եվ այդ մեկնակետից ելնելով է, որ նա, իր ամենօրյա աշխատանքում գործադրելով դատախազական ներգորության ամբողջ գործիքակազմը, պետք է իր ծանրակշիռ ներդրումն ունենա երկրում իրավակարգի և արդարադատության ամրապնդման գործում»,-ասել է Արթուր Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում