ԱՄՆ Կալիֆորնիայի Օրանժ շրջանի գերագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանի խոսքով արցախյան պատերազմից հետո սարսափելի իրականություն է:
Աբգարյանի խոսքով` պատերազմական սարսափելի հանցագործությունները փաստերով պետք է ներկայացնենք միջազգային դատարաններում. «Վստահության հարց կա, հավաքագրած փաստերը պետք է հավատ ներշնչեն: 311 վկայություն ունենք, Արցախում պնդում ենք, որ այդ վկայությունները Արցախի բարբառով պետք է լինի: Վկաների մեծ մասը գերիներն են»: Կասյա Աբգարյանը կարևորում է, որ մենք պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային բոլոր ատյաններում մուտք ունենանք: